«Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» ծրագիր (NACAR)
Ծրագրի հիմնական նպատակը՝
- նպաստել բուհերի կառավարման բարելավմանը՝ այդ թվում նաև իրականացնելով Հայաստանում Բոլոնիայի գործընթացի հետ կապված բարեփոխումները,
- խթանել հայկական ու նորվեգական բուհերի միջև համագործակցությունը:
Ծրագիրը կնպաստի ակադեմիական համագործակցության միջոցով կայուն և երկարատև ինստիտուցիոնալ փոխգործակցության զարգացմանը Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանների միջև, ինչպես նաև Ակադեմիական ճանաչման և շարժունակության ազգային տեղեկատվական կենտրոնի և Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության միջև:
Ֆինանսավորումը՝
Միջազգային համագործակցության և բարձրագույն կրթության որակի խթանման նորվեգական գործակալություն (DIKU)
Ծրագրի տևողությունը՝
3 տարի / 2018- 2021
Գործընկերները՝
Նորվեգիա
- Հարավարևելյան Նորվեգիայի համալսարան (USN) / ծրագրի համակարգող
- Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալություն (NOKUT)
- Միջազգային համագործակցության և բարձրագույն կրթության որակի խթանման նորվեգական գործակալություն (DIKU)
Հայաստան
- Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն (ԱՓՇԱՏԿ)/ ծրագրի համակարգող
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
- Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
Ակնկալվող արդյունքները՝
- Նորվեգիայում Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի և Հայաստանում Նորվեգիայի բարձրագույն կրթական համակարգի մասին թարմացված, համապարփակ և համապատասխան տեղեկատվության ապահովում, որը կխթանի Հայաստանի և Նորվեգիայի բուհերի հետագա համագործակցությունը,
- Օտարերկրյա ուսանողների ընդունելության լավագույն փորձի մշակում՝ Բոլոնիայի գործընթացի նպատակներին համապատասխան,
- Որակավորումների ճանաչման գործընթացի լավագույն փորձի մշակում՝ Լիսաբոնի ճանաչման կոնվենցիային համապատասխան
- Փախստականների որակավորումների ճանաչման գործընթացի լավագույն փորձի մշակում,
- Սերտ համագործակցության հաստատում ծրագրի գործընկեր բուհերի և կառույցների միջև,
- Հայաստանում և Նորվեգիայում ծրագրի արդյունքների տարածում։