Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոն

Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնը ստեղծվել է 2023թ.-ին Ռոմանական լեզուների ամբիոնի անվանափոխման արդյունում, որն էլ իր հերթին ստեղծվել է 2018-2019 ուստարում՝ միավորելով իր մեջ Ֆրանսերենի  և Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնները: Ամբիոնը ապահովում է հետևյալ լեզուների դասավանդումը` ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն, ինչպես նաև հունարեն և լատիներեն: ՖՌԲ ամբիոնը դեռևս 1930-ական թվականներին հիմնադրված ֆրանսերենի և հետագայում ձևավորված 2-րդ օտար լեզվի (ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն) ամբիոնների արժանի ժառանգորդն է:

 

Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնը ստեղծվել է 2023թ.-ին Ռոմանական լեզուների ամբիոնի անվանափոխման արդյունում, որն էլ իր հերթին ստեղծվել է 2018-2019 ուստարում՝ միավորելով իր մեջ Ֆրանսերենի  և Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնները: Ամբիոնը ապահովում է հետևյալ լեզուների դասավանդումը` ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն, ինչպես նաև հունարեն և լատիներեն: ՖՌԲ ամբիոնը դեռևս 1930-ական թվականներին հիմնադրված ֆրանսերենի և հետագայում ձևավորված 2-րդ օտար լեզվի (ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն) ամբիոնների արժանի ժառանգորդն է:

Ֆրանսերենի եվ ռոմանական բանասիրության ամբիոնում դասավանդվում են հետևյալ լեզուները ՝

ՖՐԱՆՍԵՐԵՆ

Ֆրանսերենի ամբիոնը` որպես ակադեմիական միավոր, ստեղծվել է 1948 թվականին` 1936 թ. ձևավորված օտար լեզուների ամբիոնի հիման վրա, որտեղ 1937 թվականից գործել է ֆրանսերենի բաժինը: 1949-50 թթ. ամբիոնի վարիչն է եղել Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայի շրջանավարտ Եվգ. Խաչատուրովան: Մոսկվայում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո 1949-ին Երևան է վերադառնում Մարգարիտա Հայրապետյանը, որը 1950 թ. ստանձնում է ամբիոնի  ղեկավարությունը և պաշտոնավարում մինչև 1977 թվականը: 1978-1984 թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է բ.գ.թ., դոցենտ Աբրահամ Վարդապետյանը: 1984-ին այդ պաշտոնում նրան հաջորդում է բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանը` մինչև 2005 թվականը: 2006-2008 թթ. ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Նաիրա Մանուկյանը, 2009-2010 թթ-ին՝ բ.գ.թ., դոցենտ Դոնարա Ղազարյանը: 2010 թ. դեկտեմբերից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվում բ.գ.թ., դոցենտ Մելանյա Ղազարյանը։ 2013 թվականից ամբիոնի վարիչ է նշանակվում բ.գ.թ., դոցենտ Նաիրա Մանուկյանը: 2017 թվականից ամբիոնի վարիչի ժ/պ է նշանակվում բ.գ.թ. դոցենտ Դոնարա Ղազարյանը, այնուհետև 2018-2024՝ բ.գ.թ. դոցենտ Ֆրունզե Հովհաննիսյանը, իսկ 2024թ. Հոկտեմբերի 28-ից ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնում է բ.գ.թ. դոցենտ Դոնարա Ղազարյանը:

Գործունեության բոլոր տարիներին ֆրանսերենի ամբիոնը համալրված է եղել բարձրակարգ մասնագետներով, որոնց մի մասը Ֆրանսիայում և Լիբանանում հիմնավոր կրթություն ստացած, ֆրանսերենի խորագիտակ դասախոսներ են եղել (Ալիշան Բայրամյան, Ավետիս Եղիայան, Արամ Մինասյան, Գեղամ Շահինյան, Գագիկ Վահրամյան և այլք):

Ամբիոնի արգասավոր աշխատանքի ապացույցն է այն, որ ֆրանսերենի բաժինը տվել է բարձրորակ շրջանավարտներ, այդ թվում գիտության և մանկավարժության բնագավառներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչում ստացած այնպիսի մտավորականներ, ինչպիսիք են ակադեմիկոս Էդուարդ Աթայանը, բ.գ.դ., պրոֆեսոր Արման Նազարյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Հակոբ Առաքելյանը, Նորայր Սանթրոսյանը, Մարտիրոս Մինասյանը և շատ ուրիշներ:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոսները, մանկավարժական գործունեությունից բացի, մշտապես զբաղվել են գիտամեթոդական ուսումնասիրություններով: Վերջին տարիներին լույս տեսած առավել ուշագրավ հրատարակումներից են Ա. Նազարյանի «Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկը» (համահեղինակ` Հ. Բաղդասարյան), դոցենտ Ն. Մանուկյանի «Բանաստեղծական նշանի ընկալման գեղագիտությունը» մենագրությունը, պրոֆեսոր Ա. Բարլեզիզյանի «Հայ-ֆրանսիական առնչությունները XIX դարում» մենագրությունը, «Արդի ֆրանսերենի բառագիտության  ձեռնարկը» և «Արդի ֆրանսերենի ոճաբանության  ձեռնարկը», պրոֆեսոր Վ. Ստեփանյանի «Տեքստի մեկնաբանություն» ձեռնարկը և այլն:

Ֆրանսերենի ամբիոնը բառարանագրության ուրույն կենտրոն է: Ամբիոնի դասախոսների հրատարակած բառարաններից հարկ է նշել Ա. Նազարյանի «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-ռուսերեն-հայերեն ուսումնական բառարանը», նույնի՝ «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ՝ ռուսերեն և հայերեն թարգմանությամբ ու համարժեքներով» և «Ֆրանսերենի համեմատություն-դարձվածքներ՝ ռուսերեն և հայերեն թարգմանությամբ ու համարժեքներով» աշխատությունները, Ս. Գալստյանի և Ռ. Գալստյանի «Տնտեսագիտական երեքլեզվյան բառարանը», Ա. Բարլեզիզյանի «Հայերեն-ֆրանսերեն բառարանը» (40000 բառահոդված), ԵՊՀ-ի դասախոսների հետ համատեղ ստեղծած «Ֆրանսերեն-հայերեն բառարանը» (40000 բառահոդված):

Ամբիոնի դասախոսները կազմել են դպրոցներում գործող դասագրքեր` Կ. Ամիրյանի III և IV դասարանների, Վ. Ստեփանյանի և Ա. Աղավելյանի IX և X դասարանների դասագրքերը: Լուրջ աշխատանք է տարվել բուհական դասագրքագրության ասպարեզում: Լույս են տեսել Վ. Ղամբարյանի և Ա. Կապլանյանի մասնագիտական բաժինների II կուրսի (B1), Ս. Գալստյանի և Ռ. Գալստյանի I կուրսի (A2) ուսանողների համար նախատեսված դասագրքերը:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոսները վերջին տասնամյակներին լույս են ընծայել հարյուրավոր հոդվածներ հանրապետական ու միջազգային պարբերականներում, ժողովածուներում (դրանց մի մասը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հրատարակումներ են), մասնակցել են բազմաթիվ գիտաժողովների:

Ֆրանսերենի ամբիոնն սերտ համագործակցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, մեր հանրապետության, ԱՊՀ և եվրոպական և ֆրանսաիական մի շարք բուհերի հետ: Ամբիոնի նախաձեռնությամբ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը դարձել է «Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիա» միջազգային խոշոր կազմակերպության անդամ, որն ընդգրկում է աշխարհի 90 երկրների 774 համալսարան: Հիշյալ անդամակցության շնորհիվ է, որ համալսարանում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոն` միակը հանրապետությունում:

Ամբիոնը եղել է «Աշխարհի լեզվական պատկերը» ամենամյա միջազգային գիտաժողովի կազմակերպիչը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված ճանաչված լեզվաբաններ, ինչպիսիք են Կլոդ Աժեժը, Ժան-Կլոդ Բեակոն, Միքայել Ռինը, Վադիմ Կոլեսնիկովը և այլք: 

ԻՏԱԼԵՐԵՆ

Ամբիոնում իտալերենը դասավանդվում է 1996թ. որպես 2-րդ օտար լեզու, իսկ  որպես մասնագիտական լեզու՝ 2003-2004 ուստարվանից Լեզվաբանության և մանկավարժության և Թարգմանության ֆակուլտետներում: Ներկայումս իտալերեն են ուսումնասիրում մոտ160 ուսանողներ, որից 23-ը որպես մասնագիտական լեզու: Ամբիոնի դասախոսները պարբերաբար վերապատրաստվել են Պերուջայի և Սիենայի օտարերկրացիների և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում:

Բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին հատկացվում են կրթաթոշակներ Իտալիայի կառավարության, ինչպես նաև գործընկեր համալսարանների կողմից:

Կան գործող պայմանգրեր Իտալիայի համալսարանների հետ՝ Պերուջայի օտարերկրացիների, Վերոնայի պետական և Նեապոլի «Լ՛Օրենտալե», որոնք նախատեսում են դասախոսների և ուսանողների փոխանակում և շարժունակություն :

2007 թ. ԲՊՀ-ի և Պերուջայի համալսարանի CVCL կենտրոնի միջև կնքվել է պայմանագիր` ԵՊԼՀ-ում  CELI թեստավորման կենտրոնի հիմնադրման մասին: Քննություն հանձնում են  ՀՀ և Անդրկովկասյան տարածաշրջանի քաղաքացիներ՝ ստանալով  գիտելիքի համապատասխան մակարդակի  հավաստագիր:

ԻՍՊԱՆԵՐԵՆ

ԲՊՀ-ում Իսպաներենը դասավանդվել է սկսած 1992թ.-ից որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու: 2015-2016 ուսումնական տարուց նաև որպես մասնագիտական լեզու Թարգմանության ֆակուլտետի թարգմանչական գործ բաժնում:

Դասախոսներն ունեն Սերվանտեսի Ինստիտուտի դիպլոմներ և վերապատրաստում են անցել Սերվանտեսի Ինստիտուտի, Սարագոսայի, Տոլեդոյի Կաստիլիա Լա Մանչայի համալսարաններում: Ներկայումս իսպաներեն են ուսումնասիրում շուրջ 400 ուսանող:

Քայլեր են արվում նաև օտարերկրյա համալսարանների հետ համագործակցության ոլորտում, բանակցություններ են տարվում Արգենտինայի Բուենոս Այրեսի Համալսարանի հետ միջբուհական համագործակցության հարցի շուրջ: Erasmus Mundus ծրագրի շրջանակներում համագործակցություն կա Գրանադայի Համալսարանի հետ, որը պարբերաբար կրթաթոշակներ է տրամադրում ուսանողներին:

ՌՈւՄԻՆԵՐԵՆ

Ռումիներենը որպես կամընտրական առարկա դասավանդվել է ԲՊՀ-ում  2007թ., իսկ որպես 3-րդ օտար լեզու 2008թ.-ից: Ներկայումս ռումիներենը որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու ուսումնասիրում է մոտավորապես 30 ուսանող: Ռումիներենի դասընթացները անցկացվում են ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատան կողմից բացված լսարանում, որն ապահովված է կրթական և դիդակտիկ նյութերով, դասագրքերով: 

Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների միջև միջպետական պայմանագրի շրջանակներում համալսարանում դասավանդում է լեզվակիր դասախոս: Պարբերաբար լավագույն ուսանողները ուսանում են Ռումինիայի Հանրապետությունում:

ՀՈՒՆԱՐԵՆ

Հունարեն լեզվի դասավանդումը համալսարանում  սկսվել է 1998թ.-ից ֆակուլտատիվ դասընթացների ձևաչափով, իսկ 2003թ.-ից որպես 2-րդ օտար լեզու, հետագայում՝ 2008թ.-ից նաև որպես 3-րդ օտար լեզու:

Դասերն անցկացվում են Հունաստանի Հանրապետության դեսպանատան կողմից բացված լսարանում, որն ապահովված է  կրթական և դիդակտիկ նյութերով, դասագրքերով: 2012թ. ԲՊՀ-ում գործում է  Հունարենի կենտրոնը, որի նպատակն է տարածել հունական մշակութն ու հունարենը, ամրապնդել հայ-հունական հարաբերություները: Հունական կենտրոնը համագործակցում է Հունաստանի հանրապետության  Կրթության նախարարության կից հունարենի կենտրոնի հետ և կազմակերպում է հունարենի  որակավորման և հավաստագրման քննություններ: Հունարենը դասավանդում են Հունաստանում վերապատրաստված, փորձառու մասնագետներ, ինչպես նաև լեզվակիր դասախոսներ: Ներկայումս հունարեն է ուսումնասիրում շուրջ 40 ուսանող: Ամեն տարի լավագույն ուսանողները մրցութային հիմունքներով մասնակցում են Հունաստանի Կրթության նախարարության կողմից հատկացված կրթական ամառային ծրագրերին: 

Նպատակը

Ապահովել համակողմանի բարձրորակ մասնագիտական կրթություն բակալավրիատում  և մագիստրատուրայում:  Ժամանակակից ուսուցման մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանրապետության աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ և բարձրակարգ մասնագետների (լեզվաբաններ,  թարգմանիչներ) կոմպետենցիաների ձևավորում ռոմանական լեզվաբանության ոլորտում:

Գործառույթները

ՖՌԲ ամբիոնը իրականացնում է բազմաբնույթ ուսումնամեթոդական և գիտական գործունեություն, ապահովում  գործնական ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի և ռումիներենի ուսուցում որպես հիմնական, երկրորդ մասնագիտական և երրորդ լեզու, ինչպես նաև տեսական դասընթացներ կազմակերպում ռոմանական լեզվաբանության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութային արժեք ունեցող փաստերի:

Այսօր ամբիոնում աշխատում  են  ավելի քան 50 բարձրակարգ մասնագետ: Հանդիսանալով հանրապետության առաջատար մասնագիտական ամբիոններից մեկը՝  ռոմանական լեզուների  ամբիոնն այսօր պատրաստում է բարձրորակ մասնագետներ` ամբիոնի գիտական աշխատանքը զարգացնելով ռոմանական լեզվաբանությանը և բանասիրությանը հարող տարբեր ուղղություններով:

Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ոլորտում նշենք այն փաստը, որ ամբիոնում մշտապես լույս են տեսնում մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնա-մեթոդական ձեռնարկներ և բառարաններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են ժամանակակից ռոմանական լեզվաբանության տարաբնույթ արդի խնդիրների քննությանն ու լուսաբանմանը: Ամբիոնում իրականացվում են նաև թարգմանական, խմբագրական և գրախոսական աշխատանքներ: Ամբիոնի անդամները պարբերաբար իրենց մասնակցությունն են ունենում ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային  գիտաժողովներին, հանդես են գալիս զեկուցումներով:

Ամբիոնն իրականացնում է  ուսումնական գործընթաց ըստ մասնագիտական կրթական ծրագրերի, մշակում իր գծով իրականացվող մասնագիտացումների մասնագիտական կրթական ծրագրերը և դրանցով նախատեսվող դասընթացների  առարկայական նկարագրերը՝  ապահովելով համակողմանի մասնագիտական կրթություն բակալավրիատում  և մագիստրատուրայում: Ամբիոնի կողմից իրականացվում է  ուսանողական համակազմի մանկավարժական և արտադրական պրակտիկաների անմիջական կազմակերպումը:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.

➢ Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոն - ղեկ.՝ Ա.Ջանիկյան
➢ Հունարենի և հունական մշակույթի կենտրոն
 Արգենտինական մշակույթի կենտրոն
 Ռումիներենի լսարան

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ

Համագործակցություն

  1. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
  2. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն /OIF/
  3. Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն /AUF/
  4. Courrier d'Erevan ֆրանկոֆոն մամուլ
  5. Alliance Française /Ալիանս ֆրանսեզ/
  6. INALCO (Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտ)
  7. Փարիզ Սորբոն համալսարան
  8. Համագործակցություն IFAG-ի հետ (Գործարար կառավարման ֆրանկոֆոն ինստիտուտ)
  9. Համագործակցություն ՀՀ բուհերի հետ
  10. Համագործակցություն ՀՀ դպրոցների հետ
  11. Համագործակցություն Ժ.-Կ. Բեակոյի հիմնած GRAC (Grammaire et contextualisation) միջազգային լաբորատորիայի հետ

Էրազմուս+ ծրագրի շրջանակում  բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն իրենց ուսումնական 1-ին կամ 2-րդ կիսամյակն անցկացնում են միջազգային հետևյալ  բուհերում՝

  1. Ֆրանսիայի Լիլի համալսարան
  2. Ֆրանիսայի Մոնպելիե համալսարան
  3. Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարան
  4. (Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտ) INALCO 

ԼՐԱՑՈՒՑԻՉ

CELU թեստավորման կենտրոն - իսպներենի որպես օտար լեզվի իմացությունը հավաստող  միջազգային քննություն

2017 թվականից սկսած համալսարանը հանդես է գալիս որպես CELU իսպաներեն լեզվի իմացության հավաստագրման միջազգային քննությունը կազմակերպող կենտրոն 

CELI թեստավորման կենտրոն - իտալերենի որպես օտար լեզվի իմացությունը հավաստող  միջազգային քննություն

2007 թ. ԲՊՀ-ի և Պերուջայի համալսարանի CVCL կենտրոնի միջև կնքվել է պայմանագիր` համալսարանում CELI իտալերենի որակավորման և վկայագրման կենտրոնի հիմնադրման մասին: Պայմանագիրը նախատեսում է տարեկան երեք քննաշրջան` աշնանային, գարնանային և ամառային: Իտալերենի իմացության որակավորման և վկայագրման քննություն կարող է հանձնել ՀՀ և Անդրկովկասյան տարածաջրջանի յուրաքանչյուր քաղաքացի: Քննություններն անց են կացվում A1-C2 լեզվական մակարդակներով, ինչպես և, պահանջարկի դեպքում, նաև պատանեկան տարիքին համապատասխան IMP մակարդակով և բաղկացած են երեք մասից:

Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմ

Մինասյան Ժակլին Արտաշեսի - ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ, բ.գ.թ.

1. Մինասյան Ժակլին Արտաշեսի - (Ֆրանսերենի սեկցիայի վարիչ) դոցենտ, բ.գ.թ.
2. Ղազարյան Դոնարա Մեխակի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ.
3. Մանուկյան Նաիրա Հենրիկի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ.
4. Ղազարյան Մելանյա Սմբատի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ.
5. Գրիգորյան Կարինե Ավետիսի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ.
6. Զաքարյան Վահան Ալբերտի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ.
7. Հարությունյան Վարդուշ Նորայրի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ.
8. Գրիգորյան Հասմիկ Հայկի – ֆրանս. դոցենտ, բ.գ.թ․
9. Մելքոնյան Նաիրա Իշխանի - ֆրանս․ դոցենտ, բ․գ․թ․
10. Արշակյան Անահիտ Եղիշեի – ֆրանս. դոցենտ, մ.գ.թ.
11. Բլբուլյան Հովիկ Վլադիմիրի – ֆրանս. ավագ դասախոս, մ.գ.թ
12. Կապլանյան Արշալույս Ասատուրի – ֆրանս. ավագ դասախոս
13. Ղամբարյան Վազգանուշ Վազգենի – ֆրանս. ավագ դասախոս
14. Գալստյան Սուսաննա Վոլոդյայի – ֆրանս. ավագ դասախոս
15. Գալստյան Ռուզաննա Վոլոդյայի – ֆրանս. ավագ դասախոս
16. Ամիրյան Կարինե Աշոտի – ֆրանս. ավագ դասախոս
17. Փիլավջյան Հասմիկ Հովհաննեսի – ֆրանս. դասախոս
18. Եղիազարյան Աննա Արսենի – ֆրանս. դասախոս
19. Գյուրջինյան Աշխեն Դավթի – ֆրանս. դասախոս
20. Հայրապետյան Էլեն Մանուկի – ֆրանս. դասախոս
21. Մշեցյան Մարինե Գրիգորի – ֆրանս․ դասախոս
22. Մկրյան Անահիտ Սահակի - (Իտալերենի սեկցիայի վարիչ) ավագ դասախոս
23. Եղիազարյան Հասմիկ Ազատի - իտալ. դոցենտ, բ.գ.թ.
24. Մանգասարյան Վիկտորյա Վաչագանի - իտալ. ավագ դասախոս
25. Բարսեղյան Դիանա Արմենի- իտալ․ դասախոս
26. Թադևոսյան Մարիամ Սենիկի- իտալ․ դասախոս
27. Ղազարյան Լուսինե Սլավիկի - (Իսպաներենի սեկցիայի վարիչ) դասախոս
28. Սահակյան Անի Մարտունի - իսպան. դոցենտ, բ.գ.թ.
29. Քամալյան Անժելա Վալիկոյի - իսպան. ավագ դասախոս, բ.գ.թ.
30. Մելքոնյան Նարինե Ստեփանի - իսպան. ավագ դասախոս, բ.գ.թ.
31. Ղազարյան Լուսինե Մեջնունի - իսպան. դասախոս
32. Խաչատրյան Անժելիկա Սուրենի - իսպան. դասախոս
33. Բաղրամյան Մարգարիտա Հենրիկի -իսպան. ավագ դասախոս
34. Գրիգորյան Մարինա Վլադիմիրի - իսպան. ավագ դասախոս
35. Սարգսյան Ռուզաննա Մերուժանի – իսպան. ավագ դասախոս
36. Բարխուդարյան Ալվարդ Կիմիկի - լատիներեն դասախոս
37. Ֆարամազյան Զարինա Աշոտի – հունարեն ավագ դասախոս, բ․գ․թ
38. Լազարևա Մարիա Սամվելի- հունարեն դասախոս

Ջահանգիրյան Բելլա Արայիկի - լաբորանտ