Տեղեկատվական հանդիպում Միասնական սոցիալական ծառայությունների գործունեության վերաբերյալ
18 Փետրվար Չրք․
12:00
ԲՊՀ ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոն

Կարիերայի կենտրոնը, համագործակցելով Միասնական սոցիալական ծառայությունների գործակալության հետ, կազմակերպում է տեղեկատվական հանդիպում ուսանողների և բուհի աշխատակցիների համար՝ ներկայացնելու Միասնական սոցիալական ծառայությունների գործունեությունը, մատուցվող ծառայությունները և առկա հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաներ՝
Սոցիալական աջակցության համակարգը և դրա գործառույթները
(ինչպիսի աջակցություն է մատուցվում քաղաքացուն, ինչպես է աշխատում համակարգը)
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում մատուցվող ծառայությունները
(ինչ ծառայություններ են մատուցվում աշխատանքի որոնման և զբաղվածության խթանման ուղղությամբ)

Երիտասարդների համար նախատեսված սոցիալական հնարավորություններն ու աջակցող ծրագրերը
(գնահատման համակարգեր, օգնության ծառայություններ, ռեսուսներ)
socservice.am պաշտոնական հարթակի կիրառական օգտագործումը
(ինչպես օգտվել պաշտոնական հարթակից՝ համապարփակ տեղեկությունների համար)

Հանդիպման նպատակն է
✔️ներկայացնել ուսանողներին սոցիալական աջակցության ոլորտը
✔️պատկերավոր ցույց տալ, թե ինչ հնարավորություններ են հասանելի երիտասարդների և աշխատակիցների համար
✔️պատասխանել աշխատանքի, սոցիալական աջակցության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ հարցերին

Վայր՝ Smart ձեռներեցության կենտրոն
Ամսաթիվ՝ 18 փետրվարի, 2026 թ.
Ժամը՝ 12:00