Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կանցկացվի Գերմաներենի իմացության ավստրիական վկայագրի քննություն
29.01.2026

2026 թ.-ի մարտի 21-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կանցկացվի Գերմաներենի իմացության ավստրիական վկայագրի քննություն լեզվական հետևյալ մակարդակներով՝ A1, B1, B2, C1:

Գրանցումը՝ 02.02.-20․02.2026թ., ժամը 10:00-17:00:

Քննության գրանցման համար անձամբ ներկայանալ Ավստրիական գրադարան անձնագրով, անձնագրի պատճենով և վճարման անդորրագրով:

Վարձավճարները ենթակա չեն վերադարձի գրանցման ժամկետի ավարտից հետո։

Քննությունից հրաժարվել և գումարը ետ ստանալ կամ քննությունը հետաձգել հնարավոր է միայն գրանցման ժամկետի ավարտից առաջ՝ առողջական պատճառներով՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում:

Հասցե՝ 0002 Երևան, Թումանյան 42,
Ավստրիական գրադարան, ԲՊՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ:
Հեռ.՝ (00374)10522020-296

Էլ. հասցե ՝ osdzentrum.armenien@gmail.com

Վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://drive.google.com/.../1C.../view...