Ձևավորեք ձեր հաջողության ուղին «Viva University»-ի հետ
29.01.2026

Սիրելի ուսանողներ,
Հեռահաղորդակցության ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու ժամանակն է։
Մեկնարկում է «Viva University» ծրագրի վեցերորդ փուլը, որը մշակել ենք հատուկ ձեզ համար՝ զարգացնելու ձեր մասնագիտական հմտությունները և բացելու դռներ դեպի հաջողակ կարիերա։ Ծրագրի շրջանակում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու հեռահաղորդակցության ոլորտում վերջին զարգացումներին և ձեռք բերելու մասնագիտական փորձ սպասարկման ոլորտում:

Ի՞նչ ենք պատրաստել ձեզ համար.
➢ Ընկերության կողմից վճարվող երկամսյա պրակտիկա սպասարկման կենտրոններում,
➢ Թեմատիկ խորացված դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների կողմից,
➢ Գործնական հմտությունների զարգացում՝ իրական աշխատանքային միջավայրում,
➢ Մասնակցություն ընթացիկ նախագծերին ու թիմային աշխատանքներին,
➢ Նորագույն տեխնոլոգիաների և գործիքների կիրառություն,
➢ Անհատական մենթորություն՝ փորձառու մասնագետների աջակցությամբ,
➢ Լավագույն մասնակիցների համար աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն:

Ո՞ւմ ենք փնտրում.
Մենք փնտրում ենք նորարար մտածողությամբ, ակտիվ ուսանողների, որոնք՝
➢ Ունեն անսպառ ձգտում՝ աճելու, զարգանալու և սովորելու,
➢ Հետաքրքրված են սպասարկման ոլորտով և պատրաստ են բացահայտել այդ չափազանց հետաքրքիր ոլորտի յուրահատկությունները,
➢ Գնահատում են թիմային համագործակցությունը և սիրում են աշխատել միասին՝ ստեղծելով արժեք,
➢ Ցուցաբերում են նախաձեռնողականություն և պատասխանատվություն՝ պատրաստ լինելով բացահայտել նոր հնարավորություններ և հաղթահարելմարտահրավերները:

Եթե դուք փնտրում եք միջավայր, որտեղ հետաքրքիր գաղափարները ողջունվում են, ձեր կարծիքը կարևոր է և լսելի, իսկ ջանքերը՝ արժևորված, ապա «Viva University»-ը այն ծրագիրին է, որտեղ կարող եք բացահայտել ձեր ներուժը և աճել որպես մասնագետ։

Դիմել կարող եք, եթե՝
• բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող եք,
• սովորում եք մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսում,
• ավարտել եք բուհը վերջին մեկ տարվա ընթացքում։

Դիմելու համար կցեք հետևյալ փաստաթղթերը՝ «Նշումներ» դաշտում գրելով նախընտրած մարզը և համայնքը (այդ թվում՝ Երևանը), որտեղ ցանկանում եք մասնակցել ծրագրին։
• CV,
• դիպլոմ (եթե ավարտել եք բուհը վերջին մեկ տարվա ընթացքում) կամ տեղեկանք համալսարանից (եթե դեռ ուսանող եք),

Դիմելու վերջնաժամկետն է 2026թ-ի փետրվարի 8-ը ներառյալ։