Հունարենի և հունական մշակույթի կենտրոն
2012 թվականից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում գործում է Հունարենի և հունական մշակույթի կենտրոն /ՀՀՄԿ/, որը նպատակ ունի տարածելու հունական մշակութային արժեքներն ու հունարեն լեզուն, ինչպես նաև ամրապնդելու հայ-հունական հարաբերությունները: ՀՀՄԿ հանդիսանում է ԲՊՀ Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի կառուցվածքային ստորաբաժանում:
Հունական կենտրոնը համագործակցում է Հունաստանի Հանրապետության Կրթության նախարարության կից գործող Թեսալոնիկիի Հունարեն Լեզվի Կենտրոնի հետ և կազմակերպում է հունարենի որակավորման և հավաստագրման քննություններ: Համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանատան, ինչպես նաև Երևանի հունական համայնքի հետ:
Կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ, սեմինարներ, միջոցառումներ, անցկացվում է հունարենի դասընթացներ:
Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար՝ Մարինա Գեորգիադի
Հեռ՝ (+374)10-52020 /235/
Էլ. փոստ` msgeorgiadi@bryusov.am