Ռումիներենի լսարան

 Նպատակը

Խթանել ռումիներենի նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը, ծանոթացնել երկրի պատմական և մշակութային  արժեքներին: ԵՊԼՀ ֆակուլտետների հետ համատեղ աջակցել ուսումնական գործընթացի ապահովմանը: 

Գործառույթները

Ռումիներենը որպես կամընտրական առարկա դասավանդվում է ԵՊԼՀ-ի 2007թ.-ից` որպես 3-րդ օտար լեզու 2008թ.-ից, իսկ 2015թ.-ից որպես 2-րդ օտար լեզու: Ներկայումս ռումիներենը որպես 2-րդ և որպես 3-րդ օտար լեզու ուսումնասիրվում է ՌՕԼ ֆակուլտետում (իտալերեն-լեզվաբանություն և ֆրանսերեն-լեզվաբանություն): ԵՊԼՀ-ում ռումիներենի դասընթացները անցկացվում են ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատան կողմից բացված լսարանում:   

ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատունը ռումիներենը և ռումինական մշակույթը տարածելու նպատակով պարբերաբար ապահովում է տեղեկատվությամբ, կրթական և դիդակտիկ նյութերով, դասագրքերով: Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների միջև միջպետական պայմանագրի շրջանակներում ռումիներենը դասավանդում են բարձրակարգ լեզվակիր դասախոսներ: Պարբերաբար Ռումինիայի Հանրապետության կողմից հատկացվում են կրթաթոշակներ լեզուն ուսումնասիրող ուսանողների համար: