Սիրելի ուսանողներ,
Ռումինիայի Դմիտրի Կանտեմիր համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց «Արհեստական բանականություն. նոր միտումներ բիզնեսի և ձեռնարկատիրության համար» թեմայով:
Ամառային դպրոցի նպատակն է ուսումնասիրել արհեստական բանականության (ԱԲ) հեղափոխական ազդեցությունը ժամանակակից բիզնեսի, ձեռնարկատիրության, օտար լեզուների և իրավունքի ոլորտների վրա՝ ներկայացնելով դրանց կիրառման նոր միտումները և գործնական հնարավորությունները։
Ծրագիրը նախատեսված է ուսանողների համար, որոնք հետաքրքրված են նորարար տեխնոլոգիաներով, միջազգային կրթական ծրագրերով և ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական հորիզոնները։
- Ծրագրի մեկնարկ՝ հուլիսի 13
- Տևողություն՝ 1 շաբաթ
- Վայրը՝ Բուխարեստ, Ռումինիա
- Դասընթացների լեզուն՝ անգլերեն
Ծրագրի շրջանակում ուսանողները կմասնակցեն դասախոսությունների, ինտերակտիվ քննարկումների և գործնական վարժանքների, որոնք կօգնեն ձևավորել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ։
Մասնակցության վճարը պայմանական է և ընդգրկում է ամառային դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպման ծախսերը, ճաշեր և մշակութային այցելություններ։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղմամբ: