Արգենտինական մշակույթի կենտրոն

Նպատակը

Արգենտինական մշակույթի կենտրոնը բացվել է 2018-19 ակադեմիական տարում Արգենտինայի դեսպանության նախաձեռնությամբ և Կոնվերս բանկի հովանավորությամբ:

Կենտրոնի նպատակն է բարձրացնել իսպաներենի հանդեպ հետաքրքրությունը` կազմակերպելով դասընթացներ բուհի փորձառու դասախոսների մասնակցությամբ, ինչպես նաև միջոցառումներ և դասախոսություններ  Արգենտինայից ժամանած լեզվակիրների անմիջական ներգրավվածությամբ:

Գործառույթներ

Քանի որ 2017 թվականից սկսած ԵԼՊՀ հանդես է գալիս որպես CELU միջազգային հավաստագրման քննությունը կազմակերպող կենտրոն, այսուհետ քննությունները ևս կանցկացվեն նշված կենտրոնում: