Արևելյան լեզուների ամբիոն

Ամբիոնի գործառույթն է պատրաստել Լեզվաբանություն /Թարգմանչական գործ (կորեերեն-հայերեն / չինարեն-հայերեն) մասնագիտությամբ հմուտ թարգմանիչներ, որոնք կունենան տեսական գիտելիքներ ընդհանուր լեզվաբանությունից, Կորեայի կամ Չինաստանի պատմությունից և մշակույթից, օժտված կլինեն մասնագիտական կարողություններով՝ թարգմանչական ոլորտներում տարաբնույթ գործունեություն իրականացնելու համար:

Ամբիոնի գործառույթն է պատրաստել Լեզվաբանություն /Թարգմանչական գործ (կորեերեն-հայերեն / չինարեն-հայերեն) մասնագիտությամբ հմուտ թարգմանիչներ, որոնք կունենան տեսական գիտելիքներ ընդհանուր լեզվաբանությունից, Կորեայի կամ Չինաստանի պատմությունից և մշակույթից, օժտված կլինեն մասնագիտական կարողություններով՝ թարգմանչական ոլորտներում տարաբնույթ գործունեություն իրականացնելու համար: 

Ամբիոնը իրականացնում է ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն: Ամբիոնի դասախոսները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների, հանդես են գալիս զեկուցումներով, տպագրում են հոդվածներ: 

Ամբիոնը մասնակցում է մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ուսումնական պլանների մշակման գործընթացին, տրամադրում է մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, կարծիքներ՝ ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ, կազմակերպում է ուսանողների ամենամյա արտադրական պրակտիկան: 

Ամբիոնը համագործակցում է գիտական այլ ամբիոնների և համալսարանների հետ՝ ամբիոնի աշխատանքների արդյունավետ կատարման, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով։ 

Ամբիոնում աշխատում են 37 փորձառու դասախոսներ, որոնց մի մասը արտասահմանցիներ են: 

Արևելյան լեզուների ամբիոնը սերտ համագործակցում է Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտի, Դալիանի օտար լեզուների, Կորեայի Սեուլի և Աջուի, Եգիպտոսի Կահիրեի և այլ համալսարանների հետ: 

ԲՊՀ-ի ուսանողները Կորեայի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար ուսումնական հաստատություններում բազմիցս մասնակցել են լեզվական, իսկ դասախոսները՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացների: 

Արևելյան լեզուների ամբիոնին կից գործում են ժամանակակից տեխնիկայով կահավորված, անհրաժեշտ գրականությամբ և դիդակտիկ նյութերով հագեցած մշակութային մի շարք կենտրոն-լսարաններ, որոնք բացվել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների աջակցությամբ՝ 

▪ Կորեերենի և կորեական մշակույթի կենտրոն-լսարան,
▪ Հինդի լեզվի և հնդկական մշակույթի կենտրոն-լսարան,
▪ Եգիպտոսի անվան արաբերենի և արաբական մշակույթի կենտրոն-լսարան,
▪ Պարսկերենի և պարսկական մշակույթի կենտրոն-լսարան,
▪ Վրացերենի և վրացական մշակույթի կենտրոն-լսարան,
▪ Ֆրանց Վերֆելի անվան եբրայագիտության կենտրոն-լսարան։

Այս կենտրոն-լսարանների նպատակն է՝ 

▪ Խթանել ԲՊՀ-ում արևելյան լեզուների ուսուցումը,
▪ Ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղել դեպի այդ լեզուներով հաղորդակցվող երկրների մշակութային արժեքները,
▪ Աջակցել ԲՊՀ-ում արևելյան լեզուների ուսումնական գործընթացի ներդրմանը։

Չինագիտության լաբորատորիա

Չինագիտության լաբորատորիան բացվել է 2016թ-ին Չինաստանի Հանբանի համալսարանի միջոցներով: Լաբորատորիան մեծապես նպաստում է մեր ԲՈՒՀ-ի ուսանողների ուսման արդյունավետության բարձրացմանը: 

Նպատակը և գործառույթները

Հագեցած լինելով ժամանակակից տեխնիկայով՝ այն օգնում է բուհի չինարեն ուսումնասիրող ուսանողներին լեզվական զանազան գիտելիքների ձեռքբերման գործընթացում: 

ԱՄԲԻՈՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Արևելյան լեզուների ամբիոնը սերտորեն համագործակցում է ՀՀ-ում և այլ պետություններում (Եգիպտոս, ԱՄԷ, Լիբանան, Չինաստան, Իրան, Հնդկաստան, Կորեա, Ճապոնիա, Վրաստան) հավատարմագրված դեսպանատների հետ:  

Կարդալ ավելին
Փակել

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

  1. Միքայելյան Սոնա Արայի – բ.գ.թ, դոցենտ, արաբերենի դասախոս
  2. Հակոբյան Լիլիթ Վիգենի - բ.գ.թ, դոցենտ, չինարենի դասախոս
  3. Հովհաննիսյան Աստղիկ Բաբկենի – պ.գ.թ, դոցենտ, ճապոներենի դասախոս
  4. Անումյան Մելինե Վահեի – պ.գ.թ, թուրքերենի դասախոս
  5. Սարգսյան Գոռ Գեղամի – պ.գ.թ, չինարենի պատմության դասախոս
  6. Բաղումյան Օվսաննա Գրիգորի – PhD, պարսկերենի դասախոս
  7. Գրիցենկո Դավիթ Արկադիի – չինարենի դասախոս
  8. Թովմասյան Մարիամ Հակոբի – չինարենի դասախոս
  9. Սամվելյան Ասյա Աշոտի - չինարենի դասախոս
  10. Անմեղիկյան Ինեսսա Սամվելի - չինարենի դասախոս
  11. Ղազարյան Արփի Հովհաննեսի – չինարենի դասախոս
  12. Քոչարյան Մարինա Հրայրի – չինարենի դասախոս
  13. Բեժանյան Մերի Արթուրի – չինարենի դասախոս
  14. Մանասյան Տաթև Արմենի – չինարենի դասախոս
  15. Նադիրյան Դավիթ Արմենի –չինարենի դասախոս
  16. Հարությունյան Դոնարա Ռոբերտի - կորեերենի դասախոս
  17. Խատայան Շուշանիկ Արկադիի– կորեերենի դասախոս
  18. Հարությունյան Անի Արմենի – կորեերենի դասախոս
  19. Ավագյան Լիա Սարիբեկի – կորեերենի դասախոս
  20. Տիգրանյան Սեդա Տիգրանի – արաբերենի դասախոս
  21. Թամարյան Ջենի Լավրենտի– վրացերենի դասախոս
  22. Ալիխանյան Անի Արմենի – եբրայերենի դասախոս
  23. Մուրադյան Սերինե Սերժիկի – թուրքերենի դասախոս
  24. Արզումանյան Մերի Արամայիսի – թուրքերենի դասախոս
  25. Ոսկանյան Մարիամ Ռոբերտի – ճապոներենի դասախոս
  26. Մովսիսյան Լուսինե Գարեգինի – ադրբեջաներենի դասախոս
  27. Զաքարյան Օֆիկ Վլադիմիրի – պարսկերենի դասախոս
  28. Միսակյան Գարիկ Արայի – պարսկերենի դասախոս

Հրավիրյալ դասախոսներ

  1. Ճոու Րուի - չինարենի ավագ դասախոս
  2. Ծին Բաոյին- չինարենի ավագ դասախոս 
  3. Ժեն Սյուեմեյ –PhD, չինարենի ավագ դասախոս
  4. Փընծիեն Վան – չինարենի ավագ դասախոս
  5. Նավիդ Աթար Շարղի – PhD, պարսկերենի դասախոս
  6. Տակեշի Շիմոգորի – ճապոներենի դասախոս
  7. Գեանկ Հուա Քիմ - կորեերենի դասախոս