Հանդիպում «Էրազմուս+ ուսանողական ցանց» կազմակերպության ներկայացուցիչների հետ
06 Մայիս Երկ․
11:00
ԲՊՀ 2-րդ մասնաշենքի բակ

Հարգելի՛ Բրյուսովականներ,

Ս. թ մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ից, ԲՊՀ 2-րդ մասնաշենքում տեղի է ունենալու հանդիպում «Էրազմուս + ուսանողական ցանց» («Erasmus+ Network Student») կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ուսանողներին և շրջանավարտներին ներկայացվելու են կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերը և ծրագրերը:

Էրազմուս ուսանողական ցանցն աշխարհում ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկն է, որն աջակցում է Էրազմուս+ և այլ ծրագրերով սովորող ուսանողներին կամ կամավորներին հանրությանը հեշտ ինտեգրման և այլ տարբեր հարցերով։

2020 թվականից Հայաստանը նույնպես դարձել է ցանցի պաշտոնական անդամ և, այդ ժամանակվանից սկսած, փորձում է աջակցել միջազգային և տեղացի ուսանողներին ուսման ընթացքում ինտեգրման բոլոր փուլերում։

Մասնակցի՛ր տեղեկատվական հանդիպմանը մայիսի 6-ին՝ ժ․ 11-ին, Բրյուսովի պետական համալսարանում և տեղեկացի՛ր Էրազմուս ուսանողական ցանցի գործունեության, անդամագրության և բոլոր առավելություններին մասին։

Սիրով սպասելու ենք բոլորին: