Տեղի կունենա «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը
02.05.2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը:

Այն լավագույն հնարավորությունն է՝ ծանոթանալու հայաստանյան շուկայում գործող 30-ից ավելի գործատուներին և նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին:

Միաժամանակ տեղի կունենա «e-work.am» աշխատանքային հարթակի պաշտոնական շնորհանդեսը, որը բաց հարթակ է և՛ գործատուների, և՛ աշխատանք փնտրող անձանց համար և նպատակ ունի նպաստել պետական և մասնավոր հատվածի կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի հանրայնացմանը:

Տոնավաճառի ժամանակ այցելուները հնարավորություն կունենան դեմառդեմ հանդիպել գործատուներին, մասնակցել հարցազրույցների և ստանալ խորհրդատվություն ոլորտի առաջատար ՄՌԿ մասնագետների կողմից։

«Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը գործելու է մայիսի 3-ին՝ ժամը 12:00-16:00:

Հավելյալ տեղեկությունների համար անցե՛ք հետևյալ հղումներով՝

LinkedIn՝ https://www.linkedin.com/company/electroniclaborexchange/, 

Facebook՝ https://www.facebook.com/share/pknxZkwqPEXpicGh/?mibextid=9l3rBW

Հարցերի համար կարող եք կապ հաստատել 055 992218 հեռախոսահամարով։