Edu2Work

Ի՞նչ է Edu2Work հարթակը

Edu2Work հարթակը ստեղծվել է ի պատասխան արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանության։

Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ հայկական աշխատաշուկան և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։

Ո՞ւմ համար է նախատեսված այս հարթակը

Edu2Work հարթակը կառուցվել է մեր գործընկերների հետ միասին օգտատերերի երեք հիմնական խմբերի համար․

  • Ուսանողների ու կարիերայի կենտրոնների մասնագետների
  • Քաղաքականություն մշակողների ու հետազոտողների
  • Համալսարանների ու կրթական այլ հաստատությունների:

Ուսանողներն ու կարիերայի կենտրոնների մասնագետները կարող են օգտագործել Edu2Work հարթակը․

  • Աշխատաշուկայի միտումները հասկանալու և իրենց ամենաշատը համապատասխանող կարիերան գտնելու,
  • Ներկայումս ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ուսումնասիրելու,
  • Իրենց տեղն աշխատաշուկայում գտնելուն օգնող հմտությունները բացահայտելու,
  • Իրենց հմտություններին համապատասխանող առկա թափուր հաստիքների վերաբերյալ ուղղորդում ստանալու,
  • Մի կարիերայից մյուսն անցում կատարելու համար փոխանցիկ հմտությունները բացահայտելու համար։

Ինչպե՞ս օգտվել հարթակից

Մի վայրում կարող եք տեսնել հայկական աշխատաշուկայի այն հատվածի պատկերը, որն արտացոլվում է առցանց հայտարարություններում: Edu2Work հարթակի գլխավոր էջում սեղմելով «Գնալ հարթակ» կոճակը՝ հասանելիություն կստանաք կայքի գործառնական հատվածին։

Կայքի այս հատվածում հնարավոր է տեսնել աշխատաշուկայի զարգացումը տարիների կտրվածքով՝ ըստ բոլոր առցանց հայտարարությունների, ինչպես նաև տվյալ պահին թափուր աշխատեղերի քանակը։ Դեղին կոճակին սեղմելով՝ կարող եք տեսնել առցանց հայտարարությունների կայքերի հղումներն ըստ հայտարարությունների քանակի։

Կայքի այս հատվածը թերթելով՝ հնարավոր է տեսնել այսօր աշխատաշուկայում

  • ամենապահանջված մասնագիտությունները,
  • ամենապահանջված մասնագիտական հմտությունները և ոչ մասնագիտական հմտությունները,
  • Աշխատանքի համար ամենահաճախ պահանջվող կրթությունը,
  • Աշխատանքի համար ամենահաճախ պահանջվող աշխատանքային փորձը,
  • Ամենաշատ թափուր հաստիքները հայտարարող գործատուների ցանկը և ոլորտների ցանկը։
  • Աշխատատեղերի խտությունն ըստ մարզերի՝ ջերմային քարտեզի օգնությամբ։

Կարող եք բոլոր տվյալները ներբեռնել ձեզ հետաքրքիր ֆիլտրերով՝ pdf և excel ձևաչափերով։

Edu2work հարթակի մյուս բաժինները՝

  1. Վերլուծություն՝ ըստ մասնագիտությունների

Տեղական աշխատաշուկայի խորքային վերլուծություն՝ ամենապահանջված մասնագիտությունների, դրանց առնչվող հմտությունների, կրթության և աշխատանքային փորձի պահաջվող մակարդակների պրիզմայով։

  1. Վերլուծություն՝ ըստ հմտությունների

Այս բաժնում իրականացվում է պահանջվող մասնագիտական ոչ մասնագիտական հմտությունների, ինչպես նաև անձնային որակների վերլուծություն։ բաժինն օգտակար է նրանց համար, ովքեր պլանավորում են փոփոխություն մտցնել իրենց կարիերայում։

  1. Վերլուծություն՝ ըստ ոլորտների

Առաջատար ոլորտների և գործատուների, ինչպես նաև նրանց կողմից ամենապահաջված մասնագիտությունների և հմտությունների ուսումնասիրություն։

  1. Կանխատեսում

Այստեղ կարող եք տեսնել առցանց հայտարարությունների հիման վրա աշխատաշուկայում ամենաշատն աճի և նվազման միտում դրսևորող մասնագիտությունների և հմտությունների կանխատեսումը: Այս հատվածը կօգնի հասկանալ աշխատաշուկայի ապագա միտումները և համապատասխան որոշումներ կայացնել։

  1. Քո տեղն աշխատաշուկայում

Ընտրելով հմտությունները, կրթական աստիճանը, և փորձառությունը` կարող եք տեսնել աշխատաշուկայում առկա համապատասխան թափուր հաստիքները հայտարարած կայքերի հղումները:

«Edu2work»՝ Աշխատաշուկայում կողմնորոշվելու Ձեր գործիքը

Դե ինչ, սկսե՞նք ուսումնասիրել հարթակը։

https://edu2work.am/

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը

Edu2work հարթակը «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Ծրագիրը ստեղծվել է Հայաստանում աշխատուժի պահանջարկի և առաջարկի մշտական անհամապատասխանությանն ի պատասխան։ Ծրագիրը նպատակ ունի օգտագործել տվյալագիտության և վարքաբանության ամբողջական ներուժը՝ փաստահենք քաղաքականություն մշակելու համար, ինչն իր հերթին կօգնի կամրջել կրթությունն ու աշխատաշուկան։ Ծրագրի հեռահար նպատակը երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարումն է` նրանց օգնելով ավելի տեղեկացված որոշումներ կայացնել և պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն։ 

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության մասն է կազմում և սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և էկոնոմիկայի նախարարությունների հետ։

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ։