«Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային համաժողով՝ ուսանողների, երիտասարդ դասախոսների և գիտնականների համար
11.01.2022

2022թ. մարտի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտապրակտիկ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:

Համաժողովի նպատակն է՝

ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝

քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովի ուղղություններն են.

1. Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
2. Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
3. Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
5. Դպրոցում / բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
6. Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
7. Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
8. Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
9. Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր
հնարավորությունների աղբյուր:
10. Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
11. Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
12. Գրականության, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:

Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:

Մասնակցել ցանկացողները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) իրենց հայտերը և հոդվածները պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2022@gmail.com կամ matoyan@ysu.am) մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը (ներառյալ):

Հոդվածները կարող են ներկայացվել որպես անհատական աշխատանք և որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:

Ծանոթացեք հոդվածներին վերագրվող պահանջներին և մասնակցության հայտին։

Ուսանողական համաժողովի արդյունքներով կհրապարակվի էլեկտրոնային ժողովածու՝ ISBN, УВК, ББК կոդերի
վերագրումով: Ուսանողները կստանան հավաստագրեր:

Համաժողովին մասնակցությունն անվճար է:

Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ համաժողովի կազմակերպիչներին (մ.գ.թ., դոցենտ Մինասյան Սվետլանա Միխայելի (Whatsapp: Viber: + 374 91477050, էլ. հասցե՝ stud.conference2022@gmail.com), ֆ.մ.գ.թ., դոցենտ Աթոյան Մհեր Սերգեյի (հեռ.՝ 093 317 847, էլ. հասցե՝ matoyan@ysu.am):