«Միջմշակութային հաղորդակցություն» բակալավրի ծրագիր

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ /ռուսերեն/անգլերեն/ֆրանսերեն/գերմաներեն/ճապոներեն

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

«Միջմշակութային հաղորդակցություն» ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրվող լեզվի երկրի մշակութային տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Առաջարկվող տեսական և կիրառական ուսումնասիրությունները թույլ կտան ուսանողներին ընտրել տարբեր մասնագիտական դաշտեր, մասնավորապես՝ գիտական հետազոտություն, մշակութաբանություն, միջմշակութային համագործակցություն, մասնակցություն միջազգային կոլեկտիվ ձեռնարկներին: 

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 6

Տևողությունը

Առկա ուսուցում` 4 տարի

Հեռակա ուսուցում` 5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

240  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն

Ակադեմիական տարվա սկիզբ

Սեպտեմբերի առաջին շաբաթը

Ուսուցման ձևը

Առկա/հեռակա

Ընդունելության պայմաններ

Դիմորդի դիմումը

Ավարտական պահանջները

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

Ուսանողը տվյալ ՄԿԾ-ն ավարտելիս ուսումնառության արդյունքում պետք է

իմանա

  • միջմշակութային հաղորդակցության որպես մասնագիտության հիմնական նպատակները, բովանդակությունը, դրույթները
  • տեսական դպրոցների գոյացման և զարգացման պատմաքաղաքական և սոցիալական նախադրյալները,
  • ուսումնասիրվող երկրում զարգացող քաղաքական, գիտական, փիլիսոփայական, գեղագիտական ուղղությունների պատմությունը,

կարողանա

  • ուսումնասիրվող երկրի քաղաքական, գիտական, փիլիսոփայական, գեղագիտական երևույթները դիտել և վերլուծել համաշխարհային պատմության և մշակույթի համատեքստում
  • կատարել անհրաժեշտ նորույթ և արդիականություն պարունակող գիտական հետազոտություններ
  • ընտրել և կիրառել գիտահետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ մեթոդներ, կիրառել վերլուծության ժամանակակից մեթոդներ

տիրապետի

  • ուսումնասիրվող ոլորտի սկզբունքների օրինաչափությունների տեսական հասկացություններին,
  • միջմշակութային հաղորդակցության տերմինաբանությանը
  • կոնկրետ գիտական հետազոտության համար անհրաժեշտ քննադատական նյութի հավաքագրման սկզբունքներին
  • տեղեկատվության որոնման էլեկտրոնային ռեսուրսների որոնմանը և կիրառմանը,
  • կոլեկտիվ գործունեության հմտություններին 

Հետագա ուսումնառության հնարավորությունները

Մակարդակ 7/մագիստրատուրա

Աշխատանքի հնարավորությունները

  • Դեսպանատներ
  • միջազգային կազմակերպություններ 
  • նախարարություններ
  • վարչական և հասարակական կազմակերպություններ 

Ուսման վարձը

 Առկա՝ 600.000 դրամ

 Հեռակա՝ 480.000 դրամ