Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
|
ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ /Երկրագիտություն ռուսերեն/անգլերեն/ֆրանսերեն/գերմաներեն
|
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
|
«Միջմշակութային հաղորդակցություն» ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրվող լեզվի երկրի մշակութային տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Առաջարկվող տեսական և կիրառական ուսումնասիրությունները թույլ կտան ուսանողներին ընտրել տարբեր մասնագիտական դաշտեր, մասնավորապես՝ գիտական հետազոտություն, մշակութաբանություն, միջմշակութային համագործակցություն, մասնակցություն միջազգային կոլեկտիվ ձեռնարկներին:
|
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան
|
Մակարդակ 6
|
Տևողությունը
|
4 տարի
|
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
|
240 ECTS կրեդիտ
|
Դասավանդման լեզուն (ները)
|
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն
|
Ակադեմիական տարվա սկիզբ
|
Սեպտեմբերի առաջին շաբաթը
|
Ուսուցման ձևը
|
Առկա
|
Ընդունելության պայմաններ
|
Դիմորդի դիմումը
|
Ավարտական պահանջները
|
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
|
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
|
Ուսանողը տվյալ ՄԿԾ-ն ավարտելիս ուսումնառության արդյունքում պետք է
իմանա
- միջմշակութային հաղորդակցության որպես մասնագիտության հիմնական նպատակները, բովանդակությունը, դրույթները
- տեսական դպրոցների գոյացման և զարգացման պատմաքաղաքական և սոցիալական նախադրյալները,
- ուսումնասիրվող երկրում զարգացող քաղաքական, գիտական, փիլիսոփայական, գեղագիտական ուղղությունների պատմությունը,
կարողանա
- ուսումնասիրվող երկրի քաղաքական, գիտական, փիլիսոփայական, գեղագիտական երևույթները դիտել և վերլուծել համաշխարհային պատմության և մշակույթի համատեքստում
- կատարել անհրաժեշտ նորույթ և արդիականություն պարունակող գիտական հետազոտություններ
- ընտրել և կիրառել գիտահետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ մեթոդներ, կիրառել վերլուծության ժամանակակից մեթոդներ
տիրապետի
- ուսումնասիրվող ոլորտի սկզբունքների օրինաչափությունների տեսական հասկացություններին,
- միջմշակութային հաղորդակցության տերմինաբանությանը
- կոնկրետ գիտական հետազոտության համար անհրաժեշտ քննադատական նյութի հավաքագրման սկզբունքներին
- տեղեկատվության որոնման էլեկտրոնային ռեսուրսների որոնմանը և կիրառմանը,
- կոլեկտիվ գործունեության հմտություններին
|
Հետագա ուսումնառության հնարավորությունները
|
Մակարդակ 7/մագիստրատուրա
|
Աշխատանքի հնարավորությունները
|
- Դեսպանատներ
- միջազգային կազմակերպություններ
- նախարարություններ
- վարչական և հասարակական կազմակերպություններ
|
Ուսման վարձը
|
550 000 AMD
|