«Միջմշակութային հաղորդակցություն ըստ լեզուների» մագիստրոսական ծրագիր

Միջմշակութային հաղորդակցություն` ըստ լեզուների

 

Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը

Միջմշակութային հաղորդակցություն` ըստ լեզուների

Ծրագրի հակիրճ նկարագրությունը

Միջմշակութային հաղորդակցություն` ըստ լեզուների ծրագիրը պատրաստում է լեզվաբանի որակավորմամբ մասնագետներ, որոնք պետք է ունենան մասնագիտական կարողություններ լեզվաբանական կրթության, տեսական և կիրառական լեզվաբանության, ՏՏ ոլորտում, միջմշակութային և միջլեզվական հաղորդակցման բնագավառներում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

ՈԱՇ մակարդակ/ Աստիճան

Մակարդակ 7/մագիստրոսի աստիճան

Տևողությունը

1,5 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

90  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

Օտար լեզու

Ակադեմիական տարվա սկիզբ

Առկա - սեպտեմբեր

Ուսուցման ձևը

Առկա

Ընդունելության պայմաններ

Մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է`

· ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի։

Ավարտական պահանջները

Մագիստրոսական թեզի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)

Ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն

Ծրագրի ավարտին ուսանողը պետք է իմանա.

1.Ժամանակակից գիտական հարացույցը, մասնագիտական գործունեության զարգացման դինամիկան

2.Ժամանակակից լեզվաբանական տեսությունները, լեզվաբանական միջգիտակարգային տեսությունները

3.Միջմշակութային հաղորդակցման տեսական և էմպիրիկ հիմքերը, ռուսերենի լեզվակրի հասկացութային և լեզվական աշխարհապատկերների հիմնական առանձնահատկությունները;

4.Գիտական աշխարհապատկերի և գիտական խոսույթի առանձնահատկությունները,

5.Լեզվի ճանաչողական և ֆորմալ մոդելավորման մեթոդները;

6.Իմաստաբանական, նշանագիտական վերլուծության հիմունքները;

7.Հասարակական հարաբերությունների լեզվաբանական ցուցիչները;

8.Ֆոնային, կոնցեպտուալ և փաստային տեղեկության արտահայտչամիջոցները՝ գործառական ոճին համապատասխան:

Բ. Գործնական մասնագիտական կարողություններ

1.Ծրագրի ավարտին ուսանողը պետք է տիրապետի.

2.Լեզվական տվյալների հավաքագրում՝ կորպուսային լեզվաբանության մեթոդների կիրառմամբ;

3.Պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցման հմտություններին;

4.Միջմշակութային և մասնագիտական հաղորդակցման կանոնները և ավանդույթները ռուսերենի լեզվակիրների հետ;

5.Կարծրատիպերի ազդեցության հաղթահարման և միջմշակութային երկխոսության իրականացման հնարքներին հաղորդակցման ընդհանուր և մասնագիտական ոլորտներում;

6.Միջմշակութային հաղորդակցման մեջ կոնֆլիկտային իրավիճակների առաջացման պատճառները վերլուծելու և դրանք չեզոքացնելու կարողություններին;

7.Մասնագիտական նշանակության տեքստերի մշակման և խմբագրման կարողություններին;

8.Գիտական գործունեության մեթոդաբանական սկզբունքներին և մեթոդական հնարքներին;

9.Մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում գիտելիքների համակարգման և ինտեգրման կարողություններին

 

Գ. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ

1.Ծրագրի ավարտին ուսանողը պետք է կարողանա.

2.Կիրառել իմացության, ուսուցման և ինքնավերահսկողության մեթոդները ինտելլեկտուալ զարգացման, մշակութային մակարդակի և մասնագիտական կոմպետենցիայի բարձրացման համար;

3.Աշխատել հիմնական որոնողական և փորձագիտական, գիտելիքի արտացոլման համակարգերի, ինչպես նաև շարահյուսական և ձևաբանական վերլուծության հետ;

4.Կիրառել փիլիսոփայության, տեսական և կիրառական լեզվաբանության, միջմշակութային հաղորդակցության թերմինաբանությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով;

5.Օգտվել ժամանակակից տեղեկատվական և մատենագիտական համակարգերից;

6.Կիրառել տեղեկատվության ստացման, վերլուծության, մեկնաբանման և հավաքագրման տեխնոլոգիաները;

7.Կազմել և պատշաճ կերպով պատրաստել տպագրության գիտական աշխատանքները (ատենախոսություններ, հաշվետվություններ, ռեֆերատներ, գիտական հոդվածներ);

8.Կողմնորոշվել աշխատաշուկայում՝ ընտրելով դրա՝ սեփական մասնագիտական կարողություններին համապատասխանող սեգմենտը (դրսևորել իրեն հարցազրույցների ընթացքում, ունի բավարար հաղորդակցական հմտություններ):

 

Հետագա ուսումնառության հնարավորությունները

ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)

Աշխատանքի հնարավորությունները

  • Դասավանդում միջին մասնագիտական կրթության հաստատություններում
  • աշխատանք տեղեկատվական գործակալություններում, հրատարակչություններում և խմբագրություններում, միջազգային կազմակերպություններում, թարգմանչական ոլորտում, գովազդային գործակալություններում և թանգարաններում, ինչպես նաև այլ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է ռուսերենի, անգլերենի, բուլղարերենի կամ լեհերենի իմացություն:

(իրավաբանական գրասենյակներ, նոտարական գրասենյակներ, նախարարություններ, բանկեր, ֆինանսական հաստատություններ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, այլք)

Ուսման վարձը

  Առկա՝ 550.000 դրամ