|
|||
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը |
|
||
Ծրագրի հակիրճ նկարագրությունը |
«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն /Ռուսաց լեզու և միջմշակութայն հաղորդակցություն/» լեզվաբանի որակավորմամբ մասնագետների պատրաստմանը, որոնք պետք է ունենան մասնագիտական կարողություններ լեզվաբանական կրթության,տեսական և կիրառական լեզվաբանության, ՏՏ ոլորտում, միջմշակութային և միջլեզվական հաղորդակցման բնագավառներում մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար: |
||
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան |
Մակարդակ 7/մագիստրոսի աստիճան |
||
Տևողությունը |
2 տարի |
||
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ) |
120 ECTS կրեդիտ |
||
Դասավանդման լեզուն (ները) |
Ռուսերեն |
||
Ակադեմիական տարվա սկիզբ |
Սեպտեմբերի երկրորդ շաբաթը |
||
Ուսուցման ձևը |
Առկա |
||
Ընդունելության պայմաններ |
Հարցազրույց |
||
Ավարտական պահանջները |
Մագիստրոսական թեզի պաշտպանություն |
||
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ) |
Ա. Մասնագիտական գիտելիք և իմացություն Ծրագրի ավարտին ուսանողը պետք է իմանա. 1.Ժամանակակից գիտական հարացույցը, մասնագիտական գործունեության զարգացման դինամիկան 2.Ժամանակակից լեզվաբանական տեսությունները, լեզվաբանական միջգիտակարգային տեսությունները 3.Միջմշակութային հաղորդակցման տեսական և էմպիրիկ հիմքերը, ռուսերենի լեզվակրի հասկացութային և լեզվական աշխարհապատկերների հիմնական առանձնահատկությունները; 4.Գիտական աշխարհապատկերի և գիտական խոսույթի առանձնահատկությունները, 5.Լեզվի ճանաչողական և ֆորմալ մոդելավորման մեթոդները; 6.Իմաստաբանական, նշանագիտական վերլուծության հիմունքները; 7.Հասարակական հարաբերությունների լեզվաբանական ցուցիչները; 8.Ֆոնային, կոնցեպտուալ և փաստային տեղեկության արտահայտչամիջոցները՝ գործառական ոճին համապատասխան: Բ. Գործնական մասնագիտական կարողություններ 1.Ծրագրի ավարտին ուսանողը պետք է տիրապետի. 2.Լեզվական տվյալների հավաքագրում՝ կորպուսային լեզվաբանության մեթոդների կիրառմամբ; 3.Պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցման հմտություններին; 4.Միջմշակութային և մասնագիտական հաղորդակցման կանոնները և ավանդույթները ռուսերենի լեզվակիրների հետ; 5.Կարծրատիպերի ազդեցության հաղթահարման և միջմշակութային երկխոսության իրականացման հնարքներին հաղորդակցման ընդհանուր և մասնագիտական ոլորտներում; 6.Միջմշակութային հաղորդակցման մեջ կոնֆլիկտային իրավիճակների առաջացման պատճառները վերլուծելու և դրանք չեզոքացնելու կարողություններին; 7.Մասնագիտական նշանակության տեքստերի մշակման և խմբագրման կարողություններին; 8.Գիտական գործունեության մեթոդաբանական սկզբունքներին և մեթոդական հնարքներին; 9.Մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում գիտելիքների համակարգման և ինտեգրման կարողություններին
Գ. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ 1.Ծրագրի ավարտին ուսանողը պետք է կարողանա. 2.Կիրառել իմացության, ուսուցման և ինքնավերահսկողության մեթոդները ինտելլեկտուալ զարգացման, մշակութային մակարդակի և մասնագիտական կոմպետենցիայի բարձրացման համար; 3.Աշխատել հիմնական որոնողական և փորձագիտական, գիտելիքի արտացոլման համակարգերի, ինչպես նաև շարահյուսական և ձևաբանական վերլուծության հետ; 4.Կիրառել փիլիսոփայության, տեսական և կիրառական լեզվաբանության, միջմշակութային հաղորդակցության թերմինաբանությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով; 5.Օգտվել ժամանակակից տեղեկատվական և մատենագիտական համակարգերից; 6.Կիրառել տեղեկատվության ստացման, վերլուծության, մեկնաբանման և հավաքագրման տեխնոլոգիաները; 7.Կազմել և պատշաճ կերպով պատրաստել տպագրության գիտական աշխատանքները (ատենախոսություններ, հաշվետվություններ, ռեֆերատներ, գիտական հոդվածներ); 8.Կողմնորոշվել աշխատաշուկայում՝ ընտրելով դրա՝ սեփական մասնագիտական կարողություններին համապատասխանող սեգմենտը (դրսևորել իրեն հարցազրույցների ընթացքում, ունի բավարար հաղորդակցական հմտություններ):
|
||
Հետագա ուսումնառության հնարավորությունները |
ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ) |
||
Աշխատանքի հնարավորությունները |
(իրավաբանական գրասենյակներ, նոտարական գրասենյակներ, նախարարություններ, բանկեր, ֆինանսական հաստատություններ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, այլք) |
||
Ուսման վարձը |
500000AMD |