ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲՊՀ-Ի ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստան` Թանգարան բաց երկնքի տակ

Հայաստանն աշխարհին հայտնի է իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով: Այն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Զբոսաշրջիկներին և այցելուներին Հայաստանը գրավում է իր անկրկնելի բնությամբ, լանդշաֆտով, մեղմ եղանակով, համեղ և բազմազան ուտելիքներով, ամենակարևորը՝ իր հյուրընկալ ու ջերմ մարդկանցով: Կլիման բարեխառն է, ամռանը շոգ է և չոր, իսկ ձմռանը` հիմնականում մեղմ: Հայաստանը ամենաանվտանգ և հանգիստ երկրներից մեկն է: Հայկական խոհանոցը բազմատեսակ է և բավարարում է ցանկացած ճաշակի տեր մարդկանց ակնկալիքները:

➢ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը դրամն է (AMD):
➢ Փոխանակման համար կարող եք այցելել ՀՀ կենտրոնական բանկի կայքը:
➢ Առցանց վճարման համակարգեր գործում են ամենուրեք՝ հատկապես սուպերմարկետների շրջակայքում:
➢ Բանկային հաշվեհամար բացելը տևում է 3 օրից մինչև 1 շաբաթ: ՀՀ ամենահայտնի բանկերից են՝ Ameriabank, Inecobank, Ardshinbank, Acba Bank, ID Bank:

Ո ՞ւր գնալ

   

Դիլիջան քաղաքը գտնվում է Դիլիջանի ազգային պարկում և լի է անտառածածկ հովիտներով, լեռներով և ալպիական մարգագետիններով, ինչի համար էլ այն հաճախ կոչում են «հայկական Շվեյցարիա»: Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Հաղարծինը և Գոշավանքը: Ջերմուկը և Ստեփանավանը իրենց հարուստ բնությամբ հայտնի են որպես առողջարանային քաղաքներ: Սևանա լիճն անվանում են Հայաստանի մարգարիտ, իսկ ակտիվ հանգստի սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Ծաղկաձոր, որը հայտնի է իր ճոպանուղով և լեռնադահուկային վայրերով, կամ այցելել  Սյունիքի մարզում գտնվող Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին:

 

Վարդագույն Երևանն իր երանգներով

Հայաստանի մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է, որի անվանումը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունի բերդաքաղաքից: Երևանը կոչում են նաև «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են վարդագույն տուֆից: Երևանը ժամանակակից և դինամիկ քաղաք է: Այցելուներին Երևանն ընձեռում է բոլոր հնարավորությունները ապրելու, սովորելու, աշխատելու և ստեղծագործելու համար: Երևանն աչքի է ընկնում սպասարկման ոլորտի ինչպես որակով, այնպես էլ մատչելիությամբ ու հասանելիությամբ: Երևանյան կոլորիտային սրճարանները, ռեստորանները և զվարճանքի վայրերը անտարբեր չեն թողնի և ոչ մեկի:

Մանրամասների համար այցելել Երևանի քաղաքապետարանի էջ:

Քաղաքի քարտեզը

Ժամանցը Երևանում

Մատենադարան. Հայաստանի ավանդական պատմությանն ավելի լավ ծանոթանալու համար պետք է ուսումնասիրել հնագույն գրքերի և ձեռագրերի աշխարհի ամենահարուստ գանձարաններից մեկը՝ Մատենադարանի Ձեռագրերի Թանգարանը:

 

Կասկադ համալիր. Երևան քաղաքի ամենահայտնի վայրերից մեկը հսկայական սանդուղքի միջոցով կապում է քաղաքի կենտրոնը Հաղթանակի զբոսայգու և Մոնումենտի մոտակայքի հետ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է ժամանակակից արվեստի առաջատար միտումները։ Այն հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է նրա ժամանակակից արվեստի հավաքածուն։

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը խորհրդանշող եկեղեցին գտնվում է հենց քաղաքի կենտրոնում:

 

 

Առաջին օգնություն. Հեռախոսահամարներ

➢  Ոստիկանություն 1-02
➢ Շտապ բժշկական օգնություն 1-03
➢ Արտակարգ իրավիճակներ 911

 

Օնլայն սուպերմարկետներ/առցանց առաքում (24/7)

➢ Supermarket.am
➢ Sas.am
➢ Menu.am
➢ Buy.am

Երևանյան փոխադրամիջոցները

Երևանն ունի մեկ ուղիով երթևեկող մետրո, ինչպես նաև ավտոբուսներ, տրոլեյբուսներ և  երթուղայիններ: Տաքսին, որը կարելի է պատվիրվել նաև առցանց եղանակով, հարմարավետ և մատչելի տրանսպորտային միջոց է, որը գործում է նաև կեսգիշերն անց:

Երևանում ապրելու ընթացքում կարելի է օգտվել Երևանի պաշտոնական զբոսաշրջային ‹‹Երևան քարտ››-ից, որը  հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից:

Քաղաքային տնտեսության տրանսպորտ, Երևանի մետրոպոլիտեն

 

 

 

Համառոտ ԲՊՀ-ի մասին

Բրյուսովի պետական համալսարանը հիմնադրվել է 1935 թվականին: ԲՊՀ-ն ունի 4 ֆակուլտետ.

➢ Սոցիալական գիտություններ և սերվիս, ՍԳՍ
➢ Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցում, ԹՄՀ
➢ Ռուսաց և օտար լեզուներ, ՌՕԼ
➢ Կրթություն և մասնագիտական մանկավարժություն, ԿՄՄ

ԲՊՀ-ն ապահովված է օտարերկրյա և հայ ուսանողների համար գործող հանրակացարանով, որը գտնվում է ք. Երևան, Հ. Էմին 123 հասցեում:

ԲՊՀ-ում գործում է Առաջին բուժօգնության կենտրոն: Հեռ. +374 60 830 111 (2-08) Էլ. փոստ` usmas@brusov.am

 ԲՊՀ գրադարանը, որը հիմնադրվել է 1935թ.-ին, ապահովում է ուսումնական գործընթացը` ԲՊՀ ուսանողներին հնարավորություն ընձեռնելով օգտվել գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից:

 

Հեռ. +374 60 830 111 (3-09)

 Էլ. փոստ` headlibrary@brusov.am

Ընթերցասրահում առցանց գրանցման հղում. https://brusov.am/hy/page_list/arcanc_grancum_yntercasrah/#sthash.iOrqn2jd.dpbs

Գրքերի առցանց պատվերի հղում. https://brusov.am/hy/page_list/arcanc_patver_1/#sthash.5zVjghnb.dpbs

Վ. Բրյուսովի թանգարանն իր հարուստ հավաքածուով համագործակցում է Գուգլ մշակույթային ինստիտուտի (Google Cultural Institut) հետ, և թանգարանի վիրտուալ հավաքածուները հասանելի են Գուգլի՝ արվեստի և մշակույթի (Google Arts and Culture) թվային հարթակում:

Հայաստանում սովորելու վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Սովորի՛ր Հայաստանում կայքը: