Ընդունելությունն օտարերկրյա ուսանողների համար

Ընդունելության պահանջները.

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության որոշմամբ՝ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության»  կարգի համաձայն:

ԵՊԼՀ-ում ուսումնական տարին բակալավրիատի ուսանողների համար սկսվում է սեպտեմբերի 1-ից, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ սեպտեմբերի 10-ից: Ընդունելության օրերն են՝

Բակալավրիատի ծրագրի համար՝

Մագիստրատուրայի ծրագրի համար՝

Ասպիրանտուրայի ծրագրի համար՝

ԵՊԼՀ-ում սովորելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  1. գտնել անգլերենով կամ ռուսերենով ծրագիր՝ ըստ մասնագիտության (տեղեկացեք մեր կայքից),                                                                                                                                                                          
  2. հավելյալ հարցերի դեպքում տեղեկություններ ստանալ ՀՏՀ-ից կամ կապ հաստատել մեզ հետ՝ intrel@brusov.am էլեկտրոնային հասցեով,
  3. լրացնել դիմում-հարցաթերթիկ (դիմումի ձևը),
  4. ուղարկել դիմումը պահանջվող փաստաթղթերի հետ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն. հասցե՝ Հայաստան, 0002, Երևան, Թումանյան 42 (այո՛, Դուք իրավացի եք, մեզ անհրաժեշտ են բնօրինակները կամ հավաստագրված պատճենները՝ թղթային տարբերակով).
  5. Անհրաժեշտ փաստաթղթերի ստուգացանկ՝
    1. լրացված դիմում-հարցաթերթիկ՝ Դիմումի ձև,
    2. առողջական ընդհանուր վիճակի մասին բժշկական տեղեկանք (ՀՀ բժշկական հաստատություններից), 2 օրինակ (եթե ցանկանում եք դիմել ուսանողական կացության քարտի համար),
    3. անձնագրի էջերի կամ/և ծննդյան վկայականի պատճեն՝ հաստատված ՀՀ-ում դեսպանատան կամ հյուպատոսական ներկայացուցչի կողմից (եթե ցանկանում եք դիմել ուսանողական կացության քարտի համար՝ 2 օրինակ),
    4. ակադեմիական նախորդ վկայականների (դիպլոմների) և առաջադիմության թերթիկների պատճեն (հաստատված ՀՀ-ում դեսպանատան կամ հյուպատոսական ներկայացուցչի կողմից), եթե միջազգային պայմանագրերով կամ օրենքով այլ բան սահմանված չէ,
    5. 3x4 չափի 4 լուսանկար կամ 8 լուսանկար (եթե ցանկանում եք դիմել ուսանողական կացության քարտի համար),
    6. ինքնակենսագրական՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
    7. ասպիրանտուրայի դիմորդների համար՝ մասնագիտական գիտական աշխատանք (20 էջի սահմաներում)՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

 Նախքան  մեկնելը

Ձեր փաստաթղթերը ստանալուն պես ԵՊԼՀ-ի արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը կանցկացնի որակավորումների համադրելիության ստուգում և կապ կհաստատի Ձեզ հետ հետագա մանրամասների համար, այնուհետև կնշանակի հարցազրույցի օրը: Ընդունվելուց հետո մենք կուղարկենք ընդունելության նամակ, որպեսզի Դուք կարողանաք պատրաստել ճանապարհորդության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Վիզայի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` հետևելով հղմանը` http://www.mfa.am/en/visa:  

Ժամանելուն պես

Երևան ժամանելուն պես հետագա մանրամասների համար պետք է մոտենաք արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն: Վարչությունը կկազմակերպի Հայաստանում մնալու համար կացության թուլտվություն՝ ԵՊԼՀ-ի և ուսանողի միջև կնքված աւսումնառության համաձայնագրի հիման վրա: Վարչությունը գտնվում է ԵՊԼՀ-ի հիմնական մասնաշենքում (Թումանյան 42, 4-րդ հարկ, 410 սենյակ:

ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ (կացության քարտստանալու համար օտարերկրյա դասախոսները և ուսանողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի թարգմանություն`  նոտարով հաստատված,
  • 4x5 չափի 3 լուսանկար,
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (ՀՀ բժշկական հաստատություններից),
  • դիմում-հարցաթերթիկ (լրացվում է Միջազգային համագործակցության բաժնում),
  • ծնողների անձնագրերի պատճենները,
  • անհրաժեշտության դեպում՝ ծննդյան վկայականի պատճեն: 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության հետ՝ intrel@brusov.am էլեկտրոնային հասցեով: