Կացության քարտի ձևակերպման ընթացակարգ

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունն աջակցում է ԲՊՀ այցելող միջազգային ակադեմիական կազմին (հետազոտողներ, հրավիրյալ դասախոսներ, փորձագետներ) և ուսանողներին Հայաստանի Հանրապետությունում կացության թույլտվություն ստանալու գործընթացում։

Կացության թույլտվությունն անվճար է ԲՊՀ-ի միջազգային ակադեմիական աշխատակազմի և ուսանողների համար։ Պահանջվող փաստաթղթերի թարգմանության և պատճենման վճարները հոգում է դիմումատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։

Կացության թույլտվության համար հարկավոր է դիմել երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• Դիմում
• Անձնագիր, անձնագրի պատճեն և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը. (ներառյալ մուտքի կնիքներ պարունակող բոլոր էջերի պատճենները),
• Տեղեկանք առողջական վիճակի մասին
• 3x4 չափսի լուսանկար (3 հատ)

Պահանջվող փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն (1410 սենյակ, հեռ. +374 60 830 111/220, info_intrel@bryusov.am)։

ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչությունը փաստաթղթերը դիմումատուի անունից ներկայացնում է ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն։ Կացության թույլտվության դիմումների ուսումնասիրությունը կարող է տևել 40 օր և ավելի: