Միջազգային շարժունության տևողությունը
ԲՊՀ-ի սովորողի կամ աշխատողի միջազգային շարժունությունը` կախված հյուրընկալող բուհում գտնվելու ժամանակահատվածից, կարող է լինել կարճատև և երկարատև:
Կարճատև արտագնա շարժունությունն ենթադրում է սովորողի կամ աշխատողի մասնակցությունը շարժունության ծրագրին ոչ ավել քան մեկ ամիս ժամանակահատվածով:
Երկարատև արտագնա շարժունությունն ենթադրում է սովորողի և աշխատողի մասնակցությունը շարժունության ծրագրին մեկ ամսից ավել ժամանակահատվածով:
Ուսումնառության նպատակով շարժունության ծրագրին սովորողի մասնակցության դեպքում՝ դրա ավարտին հյուրընկալող բուհը նրան տալիս է ակադեմիական տեղեկանք, որում նշվում է Կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (այսուհետ՝ ԿՓԿՀ) համաձայն կուտակված կրեդիտների քանակը, ժամաքանակները և ստացած գնահատականները։ Այլ նպատակով շարժունության ծրագրին մասնակցելու դեպքում՝ վերջինիս ավարտին հյուրընկալող բուհը սովորողին տրամադրում է շարժունության համապատասխան վկայական: Տրամադրված ակադեմիական տեղեկանքը կամ վկայականը սովորողը ներկայացնում է ուղարկող բուհ։
Շարժունության ծրագրին աշխատողի մասնակցության դեպքում՝ ծրագրի ավարտին հյուրընկալող բուհը նրան տրամադրում է շարժունության համապատասխան վկայական, որն աշխատողը ներկայացնում է ուղարկող բուհ: