- ԲՊՀ
- Կառուցվածք
- Կրթություն
- Գիտություն
- Գիտական գործունեություն
- Մասնագիտական խորհուրդ
- Գիտական հրատարակումներ
- Գիտաժողովներ
- Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոն
- Ուսանող
- Գրադարան
- Կարիերայի կենտրոն
Էրազմուս+ ծրագրի կրեդիտային շարժունությունը (փոխարինում է Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ին)
«Կրեդիտային շարժունությունը» ֆինանսավորում է ուսանողներին երկկողմանի շարժունությունը բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում (կարճ ցիկլ, բակալավրի, մագիստրոսական, դոկտորական մակարդակներ), ինչպես նաև ընձեռում է հնարավորություն վերջին շրջանում ավարտածներին պրակտիկա անցնելու օտարերկրյա բուհերից մեկում: Կրեդիտային շարժունությունը հասանելի է ԵՄ երկրների և Հայաստանի ուսանողների համար և իրականացվում է երկու կամ ավելի համագործակցող համալսարանների միջև համաձայնագրի առկայության պարագայում: Ուսանողների համար ուսման տևողությունը 3-ից մինչև 12 ամիս է: Մինչ մեկնելը «Ուսման համաձայնագիր» է ստորագրվում ուսանողի, ուղարկող և ընդունող հաստատության կողմից: Պրակտիկայի տևողությունն է 2-ից մինչև 12 ամիս:
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագիրը բաց է նաև բուհերի աշխատակազմի համար դասավանդելու կամ վերապատրաստվելու արտերկրում: Աշխատակազմի շարժունությունը տևում է 5 օրից մինչև 2 ամիս: Մինչ մեկնումը, վերապատրաստման համաձայնագիր է կնքվում աշխատակցի, ուղարկող և ընդունող հաստատությունների միջև:
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի շրջանակում, ուսանողներն ու անձնակազմը ստանում են կրթաթոշակ, որը հոգում է ճանապարհորդության, վիզայի, ապահովագրության, ինչպես նաև կացության ծախսերը:
Մանրամասների համար կարող եք դիմել Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն:
ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն
IV հարկ, 405, 410 սենյակներ
Հեռախոս. (+374 11) 300 111/207, 220