«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության նպատակն է օգնել մասնակիցներին ձեռք բերել հմտություններ, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը և խորացնել այլ մշակույթների վերաբերյալ նրանց գիտելիքները:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բուհի սովորողներին և աշխատողներին ուսանելու և/կամ մասնագիտական ​​փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: 

Բուհը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր սովորողներին և աաշխատողներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը նպատակաուղղված են հետևյալին.

  • Սովորողների շարժունություն ուսումնառության համար, նախատեսված է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար: Շարժունությունը կարող է տևել 3 ամսից (կամ մեկ ուսումնական կիսամյակ) մինչև 12 ամիս։
  • Սովորողների շարժունություն պրակտիկայի համար, նախատեսված է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար: Շարժունությունը կարող է տևել 2-ից 12 ամիս։
  • Աշխատողների շարժունություն արտերկրում գործընկեր բուհում դասավանդելու համար: Շարժունությունը կարող է տևել 5 օրից մինչև 2 ամիս։
  • Աշխատողների շարժունություն արտերկրում վերապատրաստման համար: Շարժունությունը կարող է տևել 5 օրից մինչև 2 ամիս։

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համար ընտրված մասնակիցները ստանում են դրամաշնորհ, որը ծածկում է ճանապարհածախսը և կեցությունը: Դրամաշնորհի չափը կարող է տարբերվել՝ կախված ընդունող երկրի կեցության ծախսերից, ուղարկող և ընդունող երկրների հեռավորությունից:

Որպես «Էրազմուս+» ուսանող, դուք կազատվեք հյուրընկալող բուհում ուսման, գրանցման, քննությունների, լաբորատորիաներից կամ գրադարաններից օգտելու վճարներից: Վճարներ կարող են գանձվել ապահովագրության, ուսանողական միություններին անդամակցելու համար: 

ԲՊՀ-ի «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի, մասնակցության պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն (հեռ. +374 60 830 111/219, +374 60 830 111/206), info_intrel@bryusov.am: