«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագիր

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR)

Մասնագիտությունը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR)

Ծրագրի նկարագրությունը

«Հանրային հաղորդակցության և լրագրության» ԳՈՒ կենտրոնն առաջարկում է «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությամբ 1,5 տարի տևողությամբ մագիստրոսական հագեցած ծրագիր, որը  տեսական և պրակտիկ դասընթացների, հետազոտական, վերլուծական և ստեղծագործական աշխատանքների ուսումնական փաթեթ է: Մագիստրոսի գործունեությունն ուղղված է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հիմնախնդիրների հետազոտմանը, լուծումների առաջադրմանը, տեղեկատվության կառավարմանը, արդյունավետ հաղորդակցության ձևավորման տեխնոլոգիաների կիրառմանը հասարակայնության հետ կապերի (PR-ի), մարքեթինգի, բրենդինգի, վաճառքների (Sales), տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական գործողությունների, ինչպես նաև հարակից այլ բնագավառներում:

ՈԱՇ մակարդակ/ աստիճան

Մակարդակ 7/մագիստրոսի աստիճան

Տևողությունը

Առկա ուսուցում՝ 1,5  տարի / Հեռակա ուսուցում՝ 2 տարի

Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)

90  ECTS  կրեդիտ

Դասավանդման լեզուն (ները)

հայերեն

Ակադեմիական տարվա սկիզբ

 

Առկա - սեպտեմբեր

Ընդունելության պայմաններ

Մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է`

· ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի։

Ավարտական պահանջները

Մագիստրոսական թեզի պաշտպանություն

Ուսումնառության վերջնարդյունքները

 

«Հասարակայնության հետ կապեր»-ի մասնագետի որակավորւմ ստացած մագիստրոսները պետք է տիրապետեն հետևյալ մասնագիտական գիտելիքներին, հմտություններին ու կարողություններին.

Գիտելիք և իմացություն   

ՈՒՎ 1 Հասկանալ ժամանակակից PR տեսությունների և մոդելների հիմնական մեթոդաբանական մոտեցումները, PR-ի հիմնական հասկացությունները և PR-ակցիաների գործիքակազմը

ՈՒՎ 2 Իմանալ գովազդային հաղորդակցությունների հիմնական հասկացությունները, գովազդի տեսակները, ձևերը և գործառույթները, բրենդ հասկացության էությունը և բաղկացուցիչ տարրերը

ՈՒՎ 3 Իմանալ փաստարկման տեսության` որպես գիտելիքի յուրահատուկ ոլորտի և կշռադատության եղանակի ձևավորման և զարգացման առանձնահատկությունները, փաստարկման ավանդական և ժամանակակից մեթոդներն ու հնարները, հաղորդակցման գործընթացներում դրանց կիրառման հիմնական սկզբունքներն ու նշանակությունը

ՈՒՎ 4 Հասկանալ քաղաքական խոսույթի դերը և նշանակությունը քաղաքական գործընթացներում,

քաղաքական հաղորդակցության կարևորությունը քաղաքական իշխանության ձևավորման գործում

ՈՒՎ 5 Տիրապետել հաղորդակցության տեսության և դրա կատեգորիալ համակարգի տեսակներին ու մակարդակներին

 

Հմտություններ

ՈՒՎ 1 Տիրապետել տարբեր ոլորտներում կիրառվող հաղորդակցական տեխնիկաներին և մարտավարություններին, ինչպես նաև զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդներին

ՈՒՎ 2 Տիրապետել տեղեկատվության վերլուծության ռազմավարություններին, հետազոտական քանակական և որակական մեթոդներին

ՈՒՎ 3 Գնահատել ընթացիկ տեղեկատվական և հաղորդակացական գործընթացները և արդյունավետորեն իրականացնել ծրագրերի ռազմավարական պլանավորում` գնահատելով անհրաժեշտ ռեսուրսները

ՈՒՎ 4 Պատրաստել բանավոր և գրավոր հաղորդագրություններ, հրապարակային ելույթներ, պլանավորել և իրականացնել միջոցառումներ

Կարողություններ

ՈՒՎ 1 Վերլուծել զանգվածային հաղորդակցությունների և ժամանակակից ԶԼՄ-ների հետ համագործակցման հիմնախնդիրները, կորպորատիվ հեղինակության, իմիջի ձևավորման և զարգացման օրինաչափությունները, գործունեության հայեցակարգերը

ՈՒՎ 2 Մշակել և ներկայացնել կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ

հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարություններ, պլանավորել PR-

նախագծեր, կանխատեսել կոնֆլիկտային, ճգնաժամային իրավիճակներ, նախագծել հակաճգնաժամային PR-միջոցառումներ, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և հաղթահարմանն ուղղված հատուկ PR-տեխնիկաներ

ՈՒՎ 3 Վերլուծել տեղեկատվական փաթեթների և միջոցառումների կազմակերպմանը վերաբերող մոտեցումները և գնահատել դրանց կիրառման արդյունավետությունը

Հետագա ուսումնառության հնարավորությունները

 

Մագիստրոսի կրթական ծրագիրը  նախապատրաստում է  ուսանողներին շարունակելու ուսումը ՈԱՇ 7-րդ մակարդակում՝ մագիստրատուրայում՝ հայրենիքում և արտերկրում:

Աշխատանքի հնարավորությունները

 

Մագիստրոսը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է աշխատել հետևյալ հաստիքներում.

●     հասարակայնության հետ կապերի մասնագետ,

●      PR-մենեջեր,
պետական և մասնավոր կառույցներում մամուլի պատասխանատու,

●     կազմակերպության լրատվական ծառայության աշխատակից, ղեկավար, տեղեկատվական անվտանգության մասնագետ,

●     մարքեթինգ-մենեջեր,

●     բրենդ-մենեջեր,

●     փորձագետ,

●     ինչպես նաև նշված մասնագիտության շրջանակներում ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդել մասնագիտական դասընթացներ:

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ

·         Ազգային Ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն,

·         ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, նախարարությունների համապատասխան վարչություններ,

·         այլ պետական կառույցներ,

·         Կենտրոնական բանկ,

·         արտադրական, կոմերցիոն, ծառայությունների ոլորտի խոշոր, միջին և փոքր կազմակերպություններում,

·         հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, գովազդի ոլորտներում գործող մասնավոր ձեռնարկությունները,

·         ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական դասընթացների դասավանդում:

Ուսման վարձը ՀՀ քաղաքացիների համար

առկա՝ 600.000 դրամ

հեռակա՝ 480.000 դրամ