Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ
13.03.2024

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարում է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի մեկնարկը։

Մրցույթին իրենց թեկնածությունները կարող են առաջադրել այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն (3,6 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝ 

1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,
2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,
3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Մրցույթին մասնակցելու համար իր թեկնածությունները առաջադրող ուսանողը մինչև ս.թ. ապրիլի 16-ը ներառյալ ԲՊՀ-ի ընդհանուր բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը. 

1) դիմում-հիմնավորում,
2) պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր),
3) ուսանողական խորհրդի նախագահի կողմից տրված բնութագիր,
4) տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
5) ներհամալսարանական և (կամ) արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր
6) ուսանողի ձեռքբերումները հաստատող այլ փաստաթղթեր և նյութեր: