«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլ 2016 - 2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնը ԵՊԼՀ-ի և Եվրոպական Հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության միջև 12.10.2016թ. կնքված թիվ 2016-2243/001-001 դրամաշնորհային պայմանագրի «Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլի շրջանակներում 2016-2019թթ.՝  3 ուսումնական տարի կազմակերպել և իրականացրել է դասախոսությունների շարք և 3 ամառային դպրոց:

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլի նպատակն էր ԵՊԼՀ ուսանողներին ներկայացնել Եվրոպական Միության արդի հիմնախնդիրները, քննարկել Եվրոպական ինտեգրման մարտահրավերները, դժարություններն ու արդյունքները, եվրոպական արժեհամակարգի բովանդակությունը և ԵՄ, ԵՄ-ՀՀ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Ժան Մոնե Մոդուլի դասընթացների շարքը վարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսները՝ համատեղելով ինտերակտիվ դասախոսությունները և գործնական ուսուցումը, ինչը կզուգորդվի նաև բանավեճերով և քննարկումներով:

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլը կազմակերպվել է 5 դասընթացների շրջանակներում՝

  • Ժողովրդավարություն. եվրոպական չափանիշներ և ընտրական համակարգի զարգացումը Հայաստանում և հետխորհրդային տարածքում: Դասախոս՝ Տիգրան Թորոսյան
  • Մարդու իրավունքներ և հավասարություն. եվրոպական փորձն ու հայ իրականությունը: Դասախոս՝ Լուսինե Պողոսյան
  • Եվրոպական ինտեգրում, ինքնության խնդիրներ և արժեքներ: Դասախոս՝ Միքայել Զոլյան
  • Եվրոպական ինտեգրման և եվրոպական արժեքների ազդեցությունը պետության կառուցման գործընթացի վրա. հետխորհրդային պետությունների դեպքը: Դասախոս՝ Վիոլետտա Մանուկյան
  • Սահմանադրականություն և իրավունքի գերակայություն: Դասախոս՝ Աննա Խվորոստյանկինա

Դասընթացն իրականացվել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի Նիստերի փոքր դահլիճում կամ 2200 և 2200Ա լսարաններում:

Դասընթացների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝

https://www.dropbox.com/sh/0clk43ft5rqz6zq/AAB9CigvhZJ2fry3CTksR0jja?dl=0

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլի շրջանակներում 2016-2019թթ. կազմակերպվել և իրականացվել են նաև ամառային դպրոցներ:

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» 2016 – 2019թթ: Ժան Մոնե մոդուլի բոլոր նյութերը հասանելի են հետևյալ հղումով՝

https://www.dropbox.com/sh/euez9ubbi64e5mm/AAB-wmY3nt5OYngsqfvmscqba?dl=0

Միացե՛ք ամբիոնի ֆեյսբուքյան էջին: Ժան Մոնե Մոդուլի բոլոր նյութերը հասանելի են նաև այստեղ: Դրանք պարբերաբար թարմացվելու են և հաճախ տեղի են ունենալու քննարկումներ՝

https://www.facebook.com/YSLU.UNESCO.Chair/