Ուսումնակրթական գործունեություն
- Կազմակերպել և ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողների պահանջների ու կարիքների բավարվածությունը լսարանային և արտալսարանային գործունեությամբ:
- Աջակցել ԵՊԼՀ-ում կրթական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության և դրան փոխկապակցված ընթացակարգերի և կառուցակարգերի ստեղծմանը, ամբողջականացմանն ու շարունակական բարելավմանը:
- Գնահատել ուսանողի գիտելիքները, հմտություններն ու կարողունակությունները և ուսումնառության շարժընթացն ընդունելության և ավարտելու փուլերին՝ գնահատման համապատասխան գործիքների միջոցով:
- Աջակցել ԵՊԼՀ-ի գործունեության առանցքային ցուցանիշների, գնահատման չափանիշների և չափորոշիչների մշակմանը և/կամ վերանայմանն ու շարունակական բարելավմանը:
- Նպաստել ամբիոնի կողմից սպասարկվող կրթական ծրագրերի մշտադիտարկման ու հաստատման գործիքակազմերի մշակմանն ու կիրառմանը:
- Իրականացնել կրթության կառավարիչների, կառավարման մասնագետների և ավելի լայն շրջանակի մասնագետների վերապատրաստում՝ մշակելով արդիական կրթության բովանդակություն և մասնագիտական դասընթացներ:
- Մշակել և ներդնել «Հանրային կառավարում/Կրթության կառավարում» մասնագիտությամբ ուսումնական խորհրդատուի ինստիտուտ՝ նեղ մասնագիտական կողմնորոշման թիրախավորված ուղղորդում ցուցաբերելու համար:
- Խրախուսել կրթության կառավարման շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին և միջամբիոնական գիտական համագործակցությանը։
Գիտահետազոտական գործունեություն
- Զարգացնել և խթանել ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները և մասնագիտական համագործակցությունները՝ համաձայն սահմանված ռազմավարական գերակայությունների:
- Նպաստել ԵՊԼՀ-ի՝ որպես գիտահետազոտական համալսարանի կայացմանը, ինչպես նաև վարկանիշային պատկերի ձևավորմանը և վարկանիշավորման բարձրացմանը:
- Խթանել համալսարանի կողմից որդեգրած հասարակագիտական ուղղության զարգացումը:
- Ուսումնասիրել ազգային և միջազգային օրինակելի փորձը և դրա տարածման վերաբերյալ ԵՊԼՀ-ին ներկայացնել առաջարկություններ:
- Մշակել և խրախուսել ամբիոնում հայցորդների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեությունը՝ ընդգրկելով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ու շրջանավարտներին ամբիոնի աշխատանքներում:
- Վերամշակել ամբիոնի կողմից սպասարկվող կրթական ծրագրերի վերջնարդյունքները՝ համահունչ ՀՀ Որակավորումների ազգային շրջանակին և կրթական պետական չափորոշիչներին, ինչպես նաև ուսումնասիրել և հստակորեն սահմանել կրթության կառավարչի` ազգային և միջազգային աշխատաշուկաներում պահանջվող կարողություններն ու հմտությունները:
- Մասնակցել պետական կառավարման և կրթության կառավարման ոլորտներում գիտական հիմնարար ու կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացմանը:
- Նպաստել ԵՊԼՀ-ի՝ որպես առաջատար գիտահետազոտական կենտրոնի իմիջի ձևավորմանը և բարձրացմանը:
Հանրային պատասխանատվություն
- Խրախուսել կառավարման ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումներին՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:
- Համապարփակ կերպով պլանավորել, արդյունավետորեն իրականացնել և շարունակաբար զարգացնել ամբիոնի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության և մասնակցային որոշումների կայացման կառուցակարգերը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի դրույթների կիրառումը և շահակիցների շրջանում թափանցիկության ապահովումը:
- Ամբիոնի գործունեության և կրթական ծրագրերի շրջանակներում և ամբիոնի կողմից սահմանված գիտահետազոտական ոլորտների առանցքային ոլորտներում իրականացնել գործատուների քարտեզագրում՝ ըստ ապագայում պահանջվող մասնագետների պատրաստման ոլորտային ուղղվածությունների:
Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ՝
Ռոբերտ Խաչատրյան