ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ

Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը հիմնադրվել է 2007թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի և ԵՊԼՀ համագործակցության արդյունքում: Այն թողարկող ամբիոն է և իրականացնում է կրթական գործունեություն՝ ՀՀ ՈԱՇ-ի 7-րդ (մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր) և ՀՀ ՈԱՇ-ի 8-րդ (հետբուհական մասնագիտական ծրագիր) մակարդակներին և պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: 

Ամբիոնի ռազմավարությունը բխում է ԵՊԼՀ 2011-2015 և 2013-2017 ռազմավարական ծրագրերից և միտված է ԵՊԼՀ ռազմավարական գերակայությունների արդյունավետ իրականացմանը: Այս նպատակադրմամբ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը նախաձեռնեց ինքնավերլուծության գործընթաց՝ գնահատելու հաշվետու ժամանակահատվածում իր գործունեության ու կատարողականի արդյունավետությունը բոլոր հիմնական ոլորտներում, վերհանելու ձեռքբերումները, առկա թերացումներն ու բացթողումները, ինչպես նաև բացահայտելու իր գործունեության ռիսկային գործոններն ու ենթաոլորտները: «Հանրային կառավարում» մասնագիտությամբ «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ կրթական ծրագիրը, որը համապատասխանում է բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշչին, ուղղված է ազգային և  միջազգային աշխատաշուկաների արդի պահանջների ու իր առանցքային շահակիցների ակադեմիական կարիքների բավարարմանը և ուսումնակրթական արդյունավետ գործունեության ապահովմանը, իսկ հետբուհական ծրագրի շրջանակում՝ նաև  գիտահետազոտական բարձրորակ աշխատանքների իրականացմանը:

Ամբիոնի տեսլականն է հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի ստեղծմանը՝ իրականացնելու «Կառավարում» և «Հանրային կառավարում» մասնագիտություններով կրթական ծրագրեր՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը համաշխարհայնացման գործընթացում և բարեփոխումների ընթացքը ՀՀ կրթության համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի ազատականացումը և կրթական ոլորտի բազմազանությունը և մրցակցային միջավայրը:

Ամբիոնի առաքելությունն է՝

  • նպաստել մարդկային ներուժի զարգացմանը կրթության կառավարման ոլորտում` իրականացնելով կրթության կառավարիչների և կառավարման մասնագետների պատրաստում ու վերապատրաստում՝ գիտակցելով իր դերակատարությունը ՀՀ կրթության համակարգի բարեփոխումների գործընթացում.
  • նպաստել ԵՊԼՀ-ում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ և դինամիկ զարգացող կրթական ծրագրեր և մատուցելով համապատասխան կրթական ծառայություններ.
  • նպաստել ՀՀ կրթության համակարգի բարեփոխումների և զարգացումների գործընթացին, բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանը, որակի ապահովմանը, ռազմավարական և մարդկային ռեսուրսների կառավարման գիտակարգերի ստեղծմանը:
  • Խրախուսել կառավարման ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումներին՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:
  • Համապարփակ կերպով պլանավորել, արդյունավետորեն իրականացնել և շարունակաբար զարգացնել ամբիոնի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության և մասնակցային որոշումների կայացման կառուցակարգերը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի դրույթների կիրառումը և շահակիցների շրջանում թափանցիկության ապահովումը:
  • Ամբիոնի գործունեության և կրթական ծրագրերի շրջանակներում և ամբիոնի կողմից սահմանված գիտահետազոտական ոլորտների առանցքային ոլորտներում իրականացնել գործատուների քարտեզագրում՝ ըստ ապագայում պահանջվող մասնագետների պատրաստման ոլորտային ուղղվածությունների:           Ուսումնակրթական գործունեություն
    • Կազմակերպել և ապահովել որակյալ կրթություն՝ հաշվի առնելով ուսանողների պահանջների ու կարիքների բավարվածությունը լսարանային և արտալսարանային գործունեությամբ:
    • Աջակցել ԵՊԼՀ-ում կրթական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության և դրան փոխկապակցված ընթացակարգերի և կառուցակարգերի ստեղծմանը, ամբողջականացմանն ու շարունակական բարելավմանը:
    • Գնահատել ուսանողի գիտելիքները, հմտություններն ու կարողունակությունները և ուսումնառության շարժընթացն ընդունելության և ավարտելու փուլերին՝ գնահատման համապատասխան գործիքների միջոցով:
    • Աջակցել ԵՊԼՀ-ի գործունեության առանցքային ցուցանիշների, գնահատման չափանիշների և չափորոշիչների մշակմանը և/կամ վերանայմանն ու շարունակական բարելավմանը:
    • Նպաստել ամբիոնի կողմից սպասարկվող կրթական ծրագրերի մշտադիտարկման ու հաստատման գործիքակազմերի մշակմանն ու կիրառմանը:
    • Իրականացնել կրթության կառավարիչների, կառավարման մասնագետների և ավելի լայն շրջանակի մասնագետների վերապատրաստում՝ մշակելով արդիական կրթության բովանդակություն և մասնագիտական դասընթացներ:
    • Մշակել և ներդնել «Հանրային կառավարում/Կրթության կառավարում» մասնագիտությամբ ուսումնական խորհրդատուի ինստիտուտ՝ նեղ մասնագիտական կողմնորոշման թիրախավորված ուղղորդում ցուցաբերելու համար:
    • Խրախուսել կրթության կառավարման շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին և միջամբիոնական գիտական համագործակցությանը։

    Գիտահետազոտականգործունեություն

    • Զարգացնել և խթանել ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները և մասնագիտական համագործակցությունները՝ համաձայն սահմանված ռազմավարական գերակայությունների:
    • Նպաստել ԵՊԼՀ-ի՝ որպես գիտահետազոտական համալսարանի կայացմանը, ինչպես նաև վարկանիշային պատկերի ձևավորմանը և վարկանիշավորման բարձրացմանը:
    • Խթանել համալսարանի կողմից որդեգրած հասարակագիտական ուղղության զարգացումը:
    • Ուսումնասիրել ազգային և միջազգային օրինակելի փորձը և դրա տարածման վերաբերյալ ԵՊԼՀ-ին ներկայացնել առաջարկություններ:
    • Մշակել և խրախուսել ամբիոնում հայցորդների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեությունը՝ ամբիոնի աշխատանքներում ընդգրկելով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ու շրջանավարտներին:
    • Վերամշակել ամբիոնի կողմից սպասարկվող կրթական ծրագրերի վերջնարդյունքները՝ ՀՀ Որակավորումների ազգային շրջանակին և կրթական պետական չափորոշիչներին համապատասխան, ինչպես նաև ուսումնասիրել և հստակորեն սահմանել կրթության կառավարչի` ազգային և միջազգային աշխատաշուկաներում պահանջվող կարողություններն ու հմտությունները:
    • Մասնակցել պետական կառավարման և կրթության կառավարման ոլորտներում գիտական հիմնարար ու կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացմանը:
    • Նպաստել ԵՊԼՀ-ի՝ որպես առաջատար գիտահետազոտական կենտրոնի իմիջի ձևավորմանը և բարձրացմանը: 

     Հանրային պատասխանատվություն

    Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ՝

    Ռոբերտ Խաչատրյան