«Միջազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագիր

Ծրագրի անվանումը՝ Միջազգային հարաբերությունների մագիստրոսական կրթական ծրագիր

Շնորհվող աստիճանը՝ Միջազգային հարաբերությունների մագիստրոս

Ծրագիրը մշակող թողարկող ամբիոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոն

ՈԱՇ մակարդակ՝ Մակարդակ 7

Պահանջվող ընդհանուր կրեդիտները՝  90

Ծրագրի տևողությունը՝  1,5 տարի

Դասավանդման լեզուն (ները)՝ հայերեն, որոշ առարկաներ՝ անգլերեն կամ ռուսերեն

Ակադեմիական տարվա սկիզբ՝ սեպտեմբեր

Ավարտական պահանջները՝ մագիստրոսական թեզի պաշտպանություն

Հետագա ուսումնառության հնարավորությունները՝ ՈԱՇ մակարդակ 8՝ հետազոտող (ասպիրանտ, հայցորդ)

Ծրագրի ուսումնառության ձևերը՝ այս ծրագիրը կիրառելի է առկա ուսուցմամբ մագիստրոսական կրթության համար

Ծրագրի դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները եվ մրցութային ընտրության պայմանները՝ 

Մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է`

· ունենա պետական նմուշի փաստաթղթով հաստատված բակալավրի կամ այլ մասնագիտության մագիստրոսի աստիճան:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ դիմորդի միջին որակավորման գնահատականի։

. Հարցազրույց

Կրեդիտների հաշվարկման մեթոդաբանությունը՝ Միջազգային հարաբերությունների մագիստրոս  /90 կրեդիտ/

Ծրագրի վերջնարդյունքները՝        

Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կրթություն ստացած շրջանավարտ պետք է

  • Հիմնավոր գիտելիքներ ունենա միջազգային հարաբերությունների պատմության և հիմնական դպրոցների մասին,
  • Ծանոթ լինi արդի հիմնախնդիրներին միջազգային հարաբերությունների

ոլորտում,

  • Կարողանա գործնականում, միջազգային հարաբերութունների տեսության հիման վրա ստուգել հիպոթեզների հավաստիությունը,
  • Ծանոթ լինի միջազգային հարաբերություններում արդիական հարցերի շրջանակին, այդ հարցերի վերաբերյալ առկա ակադեմիական վարկածներին և փաստարկներին, քաղաքական ընտրությանը և դրա հետևանքներին,
  • Կարողանա ինքնուրույն ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարել միջազգային հարաբերությունների ասպարեզում,
  • Խոր գիտելիքներ ունենա սոցիլական գիտություններում օգտագործվող դեպքերի ուսումնասիրության ոլորտում,
  • Տիրապետի հետազոտությունների մեթոդների արդի հմտություններին, որոնք օգտագործվում են քաղաքագիտությունում,
  • Տիրապետի արդի հմտությունների՝ ակադեմիական տեքստերի կազմման և հեղինակավոր հանդեսներում հրապարակվող անհրաժեշտ նյութեր գտնելու և վերլուծելու վերաբերյալ,
  • Կարողանա հասկանալ մեթոդների, տեսությունների և ապացույցների փոխկապակցվածությունը,

Շրջանավարտը նաև պետք է կարողանա ՝

ա/ կատարել հետազոտական աշխատանքներ, վերլուծություններ,

բ/ ինքնուրույն մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր,

գ/  հաստատել և զարգացնել կապեր միջազգային կազմակերպությունների հետ,

դ/ խորհրդատվություն իրականացնել միջազգային հարաբերություններին վերաբերող խնդիրների վերաբերյալ,

ե/ ինքնուրույն հետևել  միջազգային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, ընտրել տեղեկատվական աղբյուրներ և ձեռք բերել նոր գիտելիքներ, օգտագործել նոր մեթոդներ,

զ/ հանրային շփումները կառուցել  ժղովրդավարական սկզբունքների հիման վրա և հարգել  մարդու իրավունքների հիմնարար արժեքները,

է/ առաջադրել նոր  գաղափարներ ու մոտեցումներ, խնդիրների լուծման ժամանակ դրսևորել ստեղծագործական մոտեցում,

ը/ տիրապետել կոլեկտիվում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների

Դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներ՝

«Կառավարում» ծրագրի արդյունավետ իրականացման համար կիրառվում են դասավանդման, ուսումնառության և գնահատման հետևյալ ժամանակակից մեթոդները՝

  1. Լսարանային հանդիպումներ,
  2. Թեմատիկ մասնագիտական գրականության ընթերցում:
  3. Ուսանողների թեմատիկ քննարկումներ:
  4. Ուսանողների ամփոփիչ զեկուցումներ

Ուսման վարձը՝ 600.000 դրամ