Կոնֆուցիուսի ինստիտուտ
Կոնֆուցիուսի ինստիտուտների գլոբալ ցանցը, որը միջազգային մշակութա-կրթական կենտրոն է, ստեղծվել է արտերկրում չինարենի տարածման հարցերով զբաղվող պետական գրասենյակի (նախկինում՝ Հանբան, ներկայումս՝ Լեզվական կրթության և համագործակցության կենտրոն) կողմից: Բացի ինստիտուտներից, հիմնվում են նաև Կոնֆուցիուսի դասարաններ: 2010 թ. վերջին տվյալներով` աշխարհում գործել է Կոնֆուցիուսի 322 ինստիտուտ և 369 դասարան: Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտը հիմնվել է չինական Շանսիի համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) նախաձեռնությամբ` 2009թ. փետրվարին:
Կոնֆուցիուսի ինստիտուտը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 2009 թ․ մարտից։ Կենտրոնը հիմնադրվել է Չինաստանի կառավարության աջակցությամբ: Այն զբաղվում է չինական մշակույթի տարածմամբ և չինարենի ուսուցմամբ: Գործընկեր համալսարանն է հանդիսանում ՉԺՀ Դալիանի օտար լեզուների համալսարանը։
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
- Գոռ Սարգսյան – ԿԻ հայկական կողմի տնօրեն
- Խան Մինծյե – ԿԻ չինական կողմի տնօրեն
- Լիլիթ Հակոբյան – ԿԻ ուսումնական մասի համակարգող
- Ամալյա Գեովշանյան – ԿԻ ուսումնական մասի մասնագետ