Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր

ԲՊՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորը իրականացնում է ԲՊՀ ուսումնամեթոդական, գիտական, հետազոտական, դաստիարակչական գործունեության կազմակերպում, համակարգում և վերահսկում, կազմակերպում է ԲՊՀ ուսումնագիտական գործընթացի կազմակերպման, վերահսկման վերլուծությունն ու գնահատումը, ինչպես նաև առկա խնդիրների արդյունավետ լուծման աշխատանքները։

Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորը ներկայացնում է բուհի ուսումնամեթոդական, գիտական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքների տարեկան ծրագիրը և դրա վերաբերյալ ներկայացնում տարեկան հաշվետվություն, կազմակերպում և ապահովում է ԲՊՀ և այլ կրթական հաստատությունների, կազմակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև բուհի կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցային գործունեությունը, ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ։

 

ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր
 
Հեռ. (+374 10) 522 020 2-08
Էլ. փոստ`