Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր

ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորը սահմանված կարգով իրականացնում է աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով աշխատանքների իրեն վերապահված գործառույթները՝

  • ԲՊՀ հիմնադրամի մարդկային ռեսուրսների քաղաքականության ձևավորման աշխատանքների ղեկավարում,
  • ԲՊՀ հիմնադրամի հաստիքացուցակի մշակման աշխատանքների իրականացման մասնակցություն,
  • Աշխատակազմի ղեկավարման արդյունավետ համակարգի մշակում,
  • Աշխատակազմի ղեկավարման հարցերով ստորաբաժանումների աշխատանքների վերահսկողություն,
  • Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման, ԲՊՀ հիմնադրամի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման վերահսկողություն,
  • Աշխատակիցների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ աշխատանքների վերահսկողություն,
  • ԲՊՀ հիմնադրամի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, սանիտարահիգենիկ ու բարեկարգ վիճակի, ուսումնական պարապմունքներին՝ լսարանների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման վերահսկողություն:

ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորը սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ՀՀ Սահմանա­դրու­թյան, օրենքների և այլ իրավական ակտերի, այդ թվում ԲՊՀ կանոնադրության, ԲՊՀ ներքին կարգապահական կանոններով և ներքին իրավական այլ ակտերով սահմանված պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 

2019թ-ից ԲՊՀ աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտորը Սահակ Մանուկյանն է:

Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր
 
Հեռ. +374 60 830 111 (2-02)
Էլ. փոստ` vicerector_admin@brusov.am