«Նյու Յորք քաղաքի բարբառի ժամանակակից միտումները» թեմայով գիտական սեմինար
17 Դեկտեմբեր Չրք․
13:30
ԲՊՀ նիստերի փոքր դահլիճ

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին, ժ. 13:30-ին Լեզվաբանության ամբիոնն անցկացնում է գիտական սեմինար: Դասախոսություն կկարդա լեզվաբանության ամբիոնի վարիչ Կարեն Վելյանը: Դասախոսության թեման է` «Նյու Յորք քաղաքի բարբառի ժամանակակից միտումները»: Դասախոսության հիմքում Կ. Վելյանի՝ Նյու Յորք քաղաքի տարբեր շրջաններում կատարած հետազոտությունն է:

Գիտասեմինարը տեղի կունենա ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում:

Սիրով սպասում ենք բոլորին: