«Պարզեցված ակադեմիական հղումներ» խորագրով առցանց վեբինար
10.12.2025

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Անգլերենի թարգմանության ամբիոնը կազմակերպում է «Պարզեցված ակադեմիական հղումներ» խորագրով առցանց վեբինար:

Վեբինարը նվիրված է ճիշտ մեջբերումների, հղումների և ծանոթագրությունների ստեղծմանը Microsoft Word ծրագրով աշխատելիս, որպեսզի ստիպված չլինենք ժամանակ ծախսել դրանք ձեռքով մուտքագրելու վրա:

Վեբինարը կվարի Անգլերենի թարգմանության ամբիոնի դասախոս Արմենուհի Շահմուրադյանը:

Մասնակցության հղումը՝ https://calendar.google.com/calendar/share?slt=1AfhV_cMnwTiu2lALr6Al8Zls1Zh53DBhB9VkwZvb_ejQEmXX7CzyQ4qg3JDn90jFQT1i7U-Y0JgAoA

Սիրով սպասում ենք բոլորիդ: