Հարգելի' գործընկերներ և ուսանողներ, դեկտեմբերի 8-ին ժամը 12։10-ին հրավիրում ենք Թարգմանչական կենտրոն (գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ) ներկա լինելու Անգլերենի թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի աշխատարանին, որտեղ թարգմանաբանական նշանագիտությամբ հետաքրքրվող մասնագետները և ուսանողները կարող են մանրամասնորեն ծանոթանալ Դիանա Համբարձումյանի ղեկավարած հետազոտական խմբի (անդամներ` Դիանա Սիսակյան, Գոհար Գրիգորյան) 2022-23 թվականներին կատարած և բաց հաշվետվությամբ ավարտած աշխատանքին, որի արդյունքը եղավ «Գրական թարգմանչի և նշանագետի ուսումնական օժանդակ ձեռնարկ»-ը։
Դիանա Համբարձումյանն առավել մատչելի եղանակով կներկայացնի ձեռնարկի հետ աշխատելու մեթոդներն ու մշակված բնագիր և թարգմանական աղբյուրները նոր հետազոտությունների հիմք դարձնելու, կազմված տրամագրերից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև առաջադրանքների կատարման կերպը։
Սիրով սպասում ենք։