Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները հաջողությամբ ավարտած մասնակիցների վկայականների շնորհման հանդիսավոր արարողությունը։

Թվով 54 դասախոս յոթ ամիս շարունակ տարբեր թեմաներով վերապատրաստումներն անցնելուց հետո ստացան իրենց վկայականները։ Վկայականները հանձնեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը։ Պարոն Գյուրջինյանը շնորհավորեց ներկաներին՝ խրախուսելով բոլորի մասնակցությունը վերապատրաստումներին, և նշեց, որ ՊԴ կազմի որակավորման բարձրացման վերապատրաստումները շարունակական կլինեն։

Նշենք, որ դասախոսները վերապատրաստումներ են անցել հետևյալ թեմաներով․

  1. ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրություն և միջազգայնացում
  2. Ուսումնամեթոդական գործունեություն
  3. Որակի ապահովում
  4. Համակարգչային հմտություններ
  5. ORCID հետազոտողների միջազգային ռեգիստր և գրադարանի KOHA համակարգը
  6. Գիտահետազոտական կարողությունների և հմտությունների զարգացում:

Շնորհավորում ենք բոլոր դասախոսներին և մաղթում նոր ձեռքբերումներ։

ԲՊՀ-ում տեղի ունեցավ ՊԴ կազմի վկայականների հանձնման արարողությունը