Ինչպես արաբատառ հավաքածուն, այնպես էլ Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջ հավաքածուն կազմվել է Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտի (Լազարյան ճեմարան) և Սուրբ Էջմիածնի Մատենադարանից բերված ձեռագրերի վրա, ապա ստվարացել անհատական նվիրատվությունների շնորհիվ:
Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան արաբական, պարսակական, օսմանական գրչատեսակներին և դրանց առանձնահատկություններին: Հատկանշական է, որ բովանդակային և գեղագիտական առումով պարսկերեն հավաքածուն ավելի հարուստ է, քան արաբերեն և օմաներեն հավաքածուները: Հետաքրքրական է, որ ձեռագրերում առկա մանրանկարների շնորհիվ նույնպես կարելի է պատկերացում կազմել ձեռագրի ծագման մասին: Օրինակ, լազուրով պատված մանրանկարները հուշում են, որ տվյալ ձեռագիրը Աֆղանստանից է, փիրուզովը՝ Իրանից, իսկ ոսկեպատ մանրանկարները հուշում են հովանավորի բարձր դիրքի մասին և այլն:
Գնահատելով Մատենադարանի գիտանձնակազմի կողմից ցուցաբերած մասնագիտական բարձ պատրաստվածությունը՝ պետք է նշել, որ այսպիսի այցելությունները և դասախոսությունները կարևոր դեր են խաղում ուսանողների մտահորիզոնի ընդլայնման, մասնագիտական գիտելիքների խորացման և աշխարհաքաղաքական իրավիճակում ճիշտ կողմնորոշման գործընթացում: