Դալյանի օտար լեզուների համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց ԲՊՀ-ում

Ս. թ. ապրիլի 15-ին ԲՊՀ-ում հյուրընկալվեց Չինաստանի Դալյանի օտար լեզուների համալսարանի պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտորի, Ռուսաց լեզվի ինստիտուտի տնօրենի և դասախոսների:

Այցի նպատակը ԲՊՀ ռեկտորի հետ հանդիպումն էր՝ համագործակցության նոր ուղղությունների քննարկման նպատակով:

Մասնավորապես քննարկվեց չինարենի և չինագիտության զարգացմանն ուղղված նոր քայլերի ձեռնարկումը, ինչին ռեկտոր Դ. Գյուրջինյանը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց: Քննարկվեց բակալավրում և մագիստրատուրայում համատեղ այնպիսի կրթական  ծրագրերի իրականացումը, որոնք թույլ կտան ուսանողներին ուսումնառության մի մասն անցկացնել Չինաստանում:

Դալյանի համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին նաև Կոնֆուցիուսի ինստիտուտի խորհրդի նիստին, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

 

Դալյանի օտար լեզուների համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց ԲՊՀ-ում