ԲՊՀ-ում անցկացվեց «TFA days» խորագրով միջոցառումը

Հոկտեմբերի 23-24-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Բրյուսովի անվան պետական համալսարանում իրականացրեց «TFA days» («Դասավանդի՛ր, Հայաստան» օրեր) խորագրով միջոցառումը, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ հիմնադրամի կողմից առաջարկվող կարիերայի հնարավորություններին (աշխատանք, կամավորություն, փորձնակություն), մասնակցեցին տարատեսակ ժամանցային և ինտելեկտուալ խաղերի, հյուրասիրության, խաղարկությունների, կրթական քուիզների, լուսանկարվեցին և այլն։

Հոկտեմբերի 10-ից մեկնարկել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման շրջանը։ Ծրագրով հետաքրքրված ավարտական կուրսի ուսանողները կարող են դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը՝ https://www.teachforarmenia.org/application:

ԲՊՀ-ում անցկացվեց «TFA days» խորագրով միջոցառումը