Սույն թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Լեզվաբանության ամբիոնին կից գործող «Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերության երկրորդ քննարկում-բանավեճը:

Քննարկման առարկան էր Ե. Կուբրյակովայի «Язык и знание» աշխատությունից ճանաչողական լեզվաբանությանն առնչվող մեջբերում, որը մաս-մաս ներկայացվում էր ուսանողներին, իսկ վերջիններս պետք է վերլուծեին դրա իմաստը, ապա կռահեին նույն մեջբերման հաջորդող հատվածը: «Վիվա Լինգվա» ընկերության անդամները և ներկա գտնվող մագիստրոս ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը, որն անցավ ինտերակտիվ մթնոլորտում:

Սեմինարին ներկա էին նաև Լեզվաբանության ամբիոնի վարիչ Կ. Վելյանը, Գիտության բաժնի պետ Ա. Ղուլյանը, ՏՏ բաժնի պետ Ս. Առաքելյանը, որոնք իրենց խոսքում խրախուսեցին լեզվաբան-մագիստրոսների նման նախաձեռնությունը և նոր առաջարկներ արեցին:

«Վիվա Լինգվա» մագիստրոսական լեզվաբանական ընկերության երկրորդ քննարկում-բանավեճ