Սույն թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ ԲՊՀ Լեզվաբանության և Անգլերենի հաղորդակցության ամբիոնների նախաձեռնությամբ կազմակերպված <<Հետազոտական վերջնարդյունքների ներկայացում գիտաժողովներին>> թեմայով գիտական սեմինարը, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել, թե ինչպես հավուր պատշաճի պատրաստվել և ներկայանալ գիտաժողովներին։ Սեմինարը 2025 թվականի գարնանը և աշնանը կազմակերպված «Ինչ՞ է հետազոտությունը», «Գիտական հոդվածի մեթոդաբանական հիմքերը», «Ինչպե՞ս գրել գիտական հոդված», «Գիտական հոդվածի գործնական պահանջները» և այլ թեմաներով գիտական սեմինարների տրամաբանական շարունակությունն էր և վերջինը:

Գիտական սեմինարը վարում էր Անգլերենի հաղորդակցության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Նարե Հակոբյանը։ Նա ներկայացրեց, թե ինչ է գիտաժողովը՝ որպես ակադեմիական ժանր և ինչ կառուցվածք այն ունի: Հաջորդիվ, մասնավորեցվեցին յուրաքանչյուր կառուցվածքային բաժանմանը բնորոշ լեզվական դրսևորումները: Ի հավելումն, ուսանողները տեղեկացվեցին գիտաժողովի ներկայացմանը ուղեկցող սահիկաշարերի պատրաստման ընթացքի մասին՝ ծանոթանալով, թե ինչպիսի լեզվական և արտալեզվական բաղադրիչներ են բնորոշ դրանց: Մատուցվող նյութը ներկայացվեց օրինակների և դրանց վերլուծության միջոցով, որի ընթացքում ուսանողները ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը:

<<Հետազոտական վերջնարդյունքների ներկայացում գիտաժողովներին>> թեմայով գիտական սեմինար