Նոյեմբերի 13-ին և 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) վերապատրաստման ծրագրերի և ԲՊՀ անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ ԲՊՀ-ում տեղի ունեցավ «Աջակցություն բազմալեզու լսարանին» խորագրով աշխատաժողով, որը համակարգեցին ԺԼԵԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, Կառավարման խորհրդի անդամ, ԲՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Եղիազարյանը և ԲՊՀ անգլերենի ամբիոնի ավագ դասախոս Մելինե Գալստյանը:
Աշխատաժողովի խոսնակներն էին ԺԼԵԿ-ի միջազգային փորձագետներ Շանտալ Մյուլլերը (Բելգիա) և Թերրի Լեմբը (Մեծ Բրիտանիա), որոնք ներկայացրին բազմալեզու և միջմշակութային կրթության միջազգային փորձը, բազմալեզու լսարանում կիրառվող նորարական մեթոդների և ռազմավարությունների առանձնահատկություններն ու առավելությունները:
ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների բազմալեզու մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին աշխատաժողովի խմբային քննարկումներում, ներկայացրեցին իրենց փորձը և կատարեցին ինտերակտիվ առաջադրանքներ:

Նոյեմբերի 13-ին և 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) վերապատրաստման ծրագրերի և ԲՊՀ անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ ԲՊՀ-ում տեղի ունեցավ «Աջակցություն բազմալեզու լսարանին» խորագրով աշխատաժողով