Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան էր այցելել մեր գործընկեր «Էվոլուշն» կազմակերպությունը։ Այցը տեղեկատվական բնույթ էր կրում։

Ուսանողները տեղեկատվական նյութեր ստացան, հետաքրքրությամբ ծանոթացան կազմակերպության գործառույթներին, աշխատանքների բնույթին, ինչպես նաև առաջարկվող հնարավորություններին, թափուր աշխատատեղերին։

Հատուկ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողները գրանցվեցին՝ հետագայում հարցազրույց անցնելու և «Էվոլուշն»-ի թիմին միանալու համար։

«Էվոլուշն»-ի այցը ԲՊՀ