ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոն

ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնը գործում է 2001թ. սեպտեմբերի 1-ից, հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Ամբիոնը տրամադրում է բակալավրական կրթություն «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ, մագիստրոսական կրթություն երեք քաղաքագիտական մասնագիտություններով`«Միջազգային հարաբերություններ», «Եվրոպագիտություն» և «Քաղաքագիտություն», ասպիրանտական կրթություն ԻԳ.00.02. «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և ԻԳ.00.04. «Միջազգային հարաբերություններ» թվանիշներով:

2014 թվականից հրատարակվում է «Հայկական քաղաքագիտական հանդեսը»: Հանդեսի խմբագրակազմում և հեղինակների մեջ զգալի թիվ են կազմում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, ինչպես նաև օտարերկրյա մասնագետները:

Ամբիոնում դասավանդում և հետազոտական աշխատանքով են զբաղվում քաղաքագիտության և փիլիսոփայության ոլորտի փորձառու մասնագետներ (գիտությունների դոկտորներ և թեկնածուներ), օտարերկրյա համալսարաններից հրավիրված դասախոսներ: Ամբիոնում օգտագործվող կրթական ծրագրերը լիովին համադրելի են արևմտյան բարձրակարգ կրթություն ապահովող համալսարանների ծրագրերի հետ: Ուստի, մեր ուսանողները որևէ դժվարություն չեն ունենում փոխանակման ծրագրերով այդ համալսարաններում ուսում ստանալիս:

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլ 2016 - 2019

Ամբիոնի նպատակը՝

▪ Ապահովել բարձրակարգ կրթություն եռաստիճան ուսուցման մակարդակում,
▪ Կազմակերպել և խթանել ամբիոնի ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ հայցորդների և ասպիրանտների ակտիվ գիտահետազոտական աշխատանքը,
▪ Առաջին երկու նպատակների արդյունավետ իրականացման համար զարգացնել կապերը օտարերկրյա լավագույն համալսարանների հետ, ապահովել երիտասարդ մասնագետների շարժունակությունը։

Ամբիոնի առաքելությունը՝

▪ Նպաստել ՀՀ-ում կրթական համակարգի արմատական բարեփոխումների գործընթացին՝ քաղաքագիտության ոլորտում մշակելով և կիրառելով մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ծրագրեր,
▪ Իրականացնել ժամանակակից քաղաքագիտական հիմնախնդիրների լուծմանը նվիրված բարձրակարգ գիտական հետազոտություններ՝ ապահովելով միջազգային ճանաչում ունեցող գիտական և գիտակրթական հաստատությունների արդյունքների հետ համադրելիությունը։

Ամբիոնի գործառույթը՝

▪ Ձևավորել քաղաքագիտական գիտակրթական համալիր, որի առաջարկած եռաստիճան ուսուցման կրթական ծրագրերը և գիտական գործունության արդյունքը համադրելի կլինեն  եվրոպական և ամերիկյան լավագույն համալսարանների կրթական ծրագրերի և գիտական արդյունքի հետ:

Կարդալ ավելին
Փակել

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմ

  1. Ասլանյան Վարդան Սամվելի – փիլիսոփայական և աստվածաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  2. Հակոբյան Գևորգ Գեղամի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  3. Դավթյան Վահե Սամվելի - քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  4. Հարությունյան Արմեն Ռուբիկի - իրավական գիտությունների դոկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  5. Պետրոսյան Մարգարիտ Աշոտի - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  6. Օրդուխանյան Էմիլ Հրաչյայի - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  7. Գրիգորյան Նարեկ Հրանտի - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
  8. Բաբաջանյան Լևոն Գառնիկի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  9. Առաքելյան Վահե Գրիգորի - բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  10. Պետրոսյան Արմեն Համլետի - պատմական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  11. Միրզաբեկյան Գեորգի Ալեքսանդրի - պատմական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  12. Միքայելյան Մերի Արարատի - փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս
  13. Պողոսյան Լուսինե Վալերիի - ավագ դասախոս

    Կարապետյան Իրինա Ռուբենի - ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի լաբորանտ