Ռուսերենի ամբիոն

1935 թ. մարտի սկզբին Երևանում հիմնադրվեց ԲՊՀ–ի հիմնաքարը հանդիսացող Ռուսական պետական երկամյա ուսուցչական ինստիտուտը: Ինստիտուտի ստեղծման և կազմավորման գործում մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի առաջին տնօրեն ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Մ.Մ.Շիուկովան և ուսումնական գծով փոխտնօրեն դոցենտ Ա. Ա. Գալուստովը: Նորաստեղծ ինստիտուտը կոչված էր պատրաստելու ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ: Արդեն 1935 թ. մարտի 20-ին սկիզբ առան նախապատրաստական դասընթացները, իսկ 1935թ. օգոստոսին տեղի ունեցավ առաջին ուսանողների ընդունելությունը:

1935 թ. մարտի սկզբին Երևանում հիմնադրվեց ԲՊՀ–ի հիմնաքարը հանդիսացող Ռուսական պետական երկամյա ուսուցչական ինստիտուտը: Ինստիտուտի ստեղծման և կազմավորման գործում մեծ ներդրում են ունեցել ինստիտուտի առաջին տնօրեն ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Մ.Մ.Շիուկովան և ուսումնական գծով փոխտնօրեն դոցենտ Ա. Ա. Գալուստովը: Նորաստեղծ ինստիտուտը կոչված էր պատրաստելու ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ: Արդեն 1935 թ. մարտի 20-ին սկիզբ առան նախապատրաստական դասընթացները, իսկ 1935թ. օգոստոսին տեղի ունեցավ առաջին ուսանողների ընդունելությունը: 

Ռուսաց լեզվի ամբիոնը հիմնադրվեց 1936 թ.: Ամբիոնի ղեկավար նշանակվեց բ.գ.թ. Ռ. Լ. Մելքումյանը,  ով սեղմ ժամկետներում իր շուրջը համախմբեց համախոհների՝ բարձր որակավորում ունեցող և իրենց գործին անմնացորդ նվիրված մասնագետների: Իրենց անձնուրաց աշխատանքի արդյունքում մասնագիտական պատրաստում ստացավ և մանկավարժական ասպարեզ դուրս եկավ երիտասարդ ռուսագետների նոր փայլուն սերունդ: Այդ շարքում էին Մ. Կուչկուլյանը, Մ. Խալաթովան, Ի. Վարդապետովան, բ.գ.դ. պրոֆ. Ռ Մանուչարյանը, դոցետներ Ջ. Ղարիբյանը, Ե. Բագատուրովան և շատ ուրիշներ: Նրանք և նրանց մի շարք այլ գործընկերներն իրավացիորեն համարվում են հայաստանյան տեսական և գործնական ռուսագիտության հիմնադիրներ, նրանց շնորհիվ հայկական գիտությունն իր արժանապատիվ ներկայությունն ու մասնակցությունը ստացավ  տարբեր լեզվաբանական և մեթոդական գիտաժողովներին և գիտական հրապարակումներին: Զգալի է ամբիոնի աշատակիցների ներդրումը ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, ինչպես նաև համեմատական լեզվաբանության ոլորտում: Տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են  բ.գ.դ., պրոֆ. Գ. Կ. Սամվելյանը, բ.գ.թ., պրոֆ. Ա. Օ. Մարկոսյանցը, բ.գ.թ., դոց. Ն. Ս. Չիրկինյանը, բ.գ.թ., դոցենտ Լ.Ե. Մարկոսյանը, մ.գ.դ., պրոֆեսոր Ն. Ի. Տատկալոն: Նրանք և նրանց մի շարք այլ գործընկերներն իրավացիորեն համարվում են հայաստանյան տեսական և գործնական ռուսագիտության հիմնադիրներ:

1979 թ. մ.գ.թ., պրոֆ. Ն. Կ. Առաքելյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց գործնական ռուսաց լեզվի ամբիոնը, որը 2006 թ. համալսարանում ընթացող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում գործնական ռուսաց լեզվի սեկցիայի կարգավիճակով ներառվեց ռուս և սլավոնական լեզվաբանության ամբիոնի կազմի մեջ: 2018 թվականից ամբիոնը վերանվանվեց ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոն:

2019 թվականից ռուսերենի ամբիոնը գլխավորում է բ.գ.թ., դոց. Ա.Գ.Վարդանյանը: 1990թ.-ից աշխատում է Վ. Յա. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում

1990-2000թթ.՝ Ժամանակակից ռուսերենի ամբիոնի  դասախոս, տեսական և գործնական ռուսերենի ամբիոնների միացումից հետո՝ ավագ դասախոս, հետագայում՝  դոցենտ, ներկայումս՝ Ռուսաց  լեզվի ամբիոնի վարիչ:

Համալսարանում աշխատելուն զուգահեռ հրավիրվել և աշխատել է Երևանի Տնտեսագիտական Ակադեմիայում /3 տարի/, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և  իրավունքի  ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում /դասավանդել է լեզբաբանական ֆակուլտետում  Լեզվի տեսություն, Լեզվաբանության պատմություն, Ոճաբանություն  առարկաները/, Մոսկվայի Լոմոնոսովի անվան  համալսարանի Երևանյան մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան ավագ դպրոցում/մինչ օրս/:

2013թ.-ից  2018թ. 059 «Սլավոնական լեզուներ» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար: Խորհրդում պաշտպանվել են բազմաթիվ  թեկնածուական և դոկտորական  ատենախոսություններ Ժ.02.04. «Ռուսաց լեզու» և ԺԳ. 00.02. «Դասավանդման և դաստիարակություն մեթոդիկա» /ռուսաց լեզու/ մասնագիտություններով:

Բազմաթիվ  անգամներ եղել  է  դպրոցական  օլիմպիադաների կազմակերպիչ և հանձնաժողովի անդամ: Քաղաքապետարանի կողմից անցկացվող հանրապետական օլիմպիադայի՝ հանձնաժողովի նախագահ:

Հրավիրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան Մանկավարժական համալսարան որպես պետական ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ:

Մասնակցել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի և Խամբերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի ռուսաց լեզվի դասախոսների վերապատրաստման գործընթացին, վարել է լեզվական բլոկը:

2014թ. մասնակցել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից մշակված «Интеграционный экзамен по русскому языку, истории России и основам законодательства РФ: концептуальные методы и технологии подготовки преподавателей» լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրին:

2016թ. մասնակցել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից անցկացվող «Русская гуманитарная экспедиция» նախագծի միջոցառումներին: 

Ամբիոնի գիտական հետազոտական հիմնական ուղղություններն են՝ ռուսերենի և հայերենի զուգադրական տիպաբանությունը, ռուսագիտության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները, այն է. լեզվամշակութաբանություն, հասկացույթների լեզվաբանություն, տեքստի լեզվաբանական վերլուծություն, իմաստաբանական շարահյուսություն, բառագիտություն, համակարգային բառարանագիտություն, կորպուսային լեզվաբանություն, լեզվաքաղաքականություն և լեզվաբանական կրթություն:

Կարդալ ավելին
Փակել

Ռուսերենի ամբիոն 

  1. Անահիտ Գագիկի Վարդանյան - բ.գ.թ.դոց.
  2. Մարիա Ալեքսանդրի Եղիազարյան - մ.գ.թ, պրոֆ
  3. Իննա Ռոբերտի Սարգսյան - մ.գ.դ, պրոֆ
  4. Մարինա Հրանտի Բաբախանյան - մ.գ.թ.դոց.
  5. Նինա Օնիկի Ղարիբյան - բ.գ.թ.դոց.
  6. Կարինե Իլյայի Հոսեփյան - մ.գ.թ.դոց.
  7. Միլանա Յուրիի Սարկիսովա - բ.գ.թ.դոց.
  8. Սվետլանա Բորիսի Սամուելյան - մ.գ.թ.դոց.
  9. Էրիկա Ռոմիկի Ավակովա - մ.գ.թ.դոց.
  10. Դավիթ Օնիկի Ղարիբյան - բ.գ.թ.դոց.
  11. Էվելինա Ազատի Մաթևոսյան - բ.գ.թ.դոց.
  12. Մարիա Աթանասի Կալբովա - ավ.դ
  13. Վլադիմիր Նապոլեոնի Ստեփանյան - ավ.դ
  14. Իրինա Ալֆրեդի Կարախանյան - ավ.դ
  15. Յոլանտա Գոժդզիկ- ավ.դ
  16. Մարինե Ռոբերտի Սեդիկյան - ավ.դ
  17. Ռինա Հենրիկի Միրզոյան - ավ.դ
  18. Էվելինա Աշոտի Բաբախանյան -դասախոս
  19. Անժելա Գառնիկի Մեսրոպյան - դասախոս
  20. Էլյա Սարգսի Մարդանյան - դասախոս
  21. Նունե Օլենի Խերանյան – դասախոս

Համատեղություն

  1. Կոնստանտին Հենրիկի Մարտիրոսյան - բ.գ.թ.դոց.
  2. Սարաֆյան Դիանա Ռուբենի- բ.գ.թ. դասախոս
  3. Մուշեղ Զավենի Հովակիմյան - ավագ դասախոս
  4. Լիլիա Գուրգենի Բալասանյան- ավագ դասախոս
  5. Լուսինե Գագիկի Վարդանյան - դասախոս

Լաբորանտ՝ Շահբազյան Գայանա Չարենցի