Անահիտ Գագիկի Վարդանյան
ԲՊՀ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչԱնահիտ Գագիկի Վարդանյան բ.գ.թ. դոցենտ
Աշխատանքային ստաժ - 29 տարի
Հրատարակված գիտական աշխատանքների քանակ 16
1990թ.-ից աշխատում է Վ. Յա. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում
1990-2000թթ.՝ Ժամանակակից ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս, տեսական և գործնական ռուսաց լեզվի ամբիոնների միացումից հետո՝ ավագ դասախոս, հետագայում՝ դոցենտ, ներկայումս՝ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ:
Համալսարանում աշխատելուն զուգահեռ հրավիրվել և աշխատել է Երևանի Տնտեսագիտական Ակադեմիայում /3 տարի/, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղում /դասավանդել է լեզբաբանական ֆակուլտետում Լեզվի տեսություն, Լեզվաբանության պատմություն, Ոճաբանություն առարկաները/, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Երևանյան մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան ավագ դպրոցում/մինչ օրս/:
2013թ.-ից 2018թ. 059 «Սլավոնական լեզուներ» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար: Խորհրդում պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ Ժ.02.04. «Ռուսաց լեզու» և ԺԳ. 00.02. «Դասավանդման և դաստիարակություն մեթոդիկա» /ռուսաց լեզու/ մասնագիտություններով:
Բազմաթիվ անգամներ եղել է դպրոցական օլիմպիադաների կազմակերպիչ և հանձնաժողովի անդամ: Քաղաքապետարանի կողմից անցկացվող հանրապետական օլիմպիադայի՝ հանձնաժողովի նախագահ:
Հրավիրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան Մանկավարժական համալսարան որպես պետական ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ:
Մասնակցել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի և Խամբերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի ռուսաց լեզվի դասախոսների վերապատրաստման գործընթացին, վարել է լեզվական բլոկը:
2014թ. մասնակցել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից մշակված «Интеграционный экзамен по русскому языку, истории России и основам законодательства РФ: концептуальные методы и технологии подготовки преподавателей» լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրին:
2016թ. մասնակցել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի կողմից անցկացվող «Русская гуманитарная экспедиция» նախագծի միջոցառումներին: