Ընտրի՛ր Զբոսաշրջություն մասնագիտությունը, արի՛ Բրյուսով
09.06.2022

Սիրելի՛ դիմորդ,

#Արի_ԲՊՀ, ընտրի՛ր Զբոսաշրջություն մասնագիտությունը, և քեզ կդասավանդեն զբոսաշրջության ոլորտի առաջատար և հմուտ մասնագետները։ Կուսումնասիրես նաև 2 օտար լեզու։ Դու կունենաս գործնական դասեր և ձեռք կբերես պրակտիկ հմտություններ առաջատար տուրիստական կազմակերպություններում, տուրիզմի կառավարման պետական մարմիններում, թանգարաններում և զբոսաշրջիկների սպասարկման այլ ընկերություններում:

Զբոսաշրջության բաժինը քեզ հնարավորություն է տալու սովորել.

⇒ տուրօպերատորական գործ

⇒ տուրգործակալական ծառայություն

⇒ զբոսավարություն

⇒ միջոցառումների կազմակերպում և այլն։

Որպես օտար լեզու կարող ես ընտրել`

⇒ անգլերեն

⇒ ֆրանսերեն

⇒ գերմաներեն

⇒ չինարեն

և այլ լեզուներ:

Ավարտելով զբոսաշրջության բաժինը` դու կկարողանաս կառավարչական և կազմակերչական գործունեություն իրականացնել`

⇒ տուրօպերատորական ընկերություններում

⇒ տուրգործակալական ընկերություններում

⇒ զբոսաշրջության կառավարման պետական մարմիններում

⇒ թանգարաններում և մշակութային այլ օջախներում։

Իսկ քո գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն կտան նախաձեռնել սեփական բիզնեսը զբոսաշրջության ոլորտում:

Դու հնարավորություն կունենաս մասնակցել ուսանողական շարժունության և փոխանակման ծրագրերին և ուսումնառել ԲՊՀ գործընկեր արտասահմանյան համալսարաններում։

Ամենակարևորը․ քեզ կդասավանդեն զբոսաշրջության ոլորտի լավագույն մասնագետները։

2022-2023 թթ․ ընդունելությունը կկազմակերպվի առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքներով՝ հիմքը ընդունելով ՄՈԳ-ը։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝

ԱՆՎՃԱՐ տեղերի համար դիմումներն ընդունվում են հունիսի 5-ից հունիսի 20-ը;

ՎՃԱՐՈՎԻ տեղերի համար դիմումներն ընդուվում ենհունիսի 1-ից օգոստոսի 30-ը:

Մենք սպասում ենք Քեզ: