ԲՊՀ-ում տեղի կունենա Վ․ Բրյուսովի «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 105-ամյակին նվիրված միջոցառումը
22.12.2021

Հարգելի՛ գործընկերներ,
 
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վալերի Բրյուսովի «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 105-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կայանալու է ս․թ․ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի փոքր դահլիճում:
 
Միջոցառման ընթացքում տեղի կունենա Վալերի Բրյուսովի բանաստեղծական և արձակ մի շարք ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների գրքի շնորհանդեսը, ինչպես նաև՝ Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 105-ամյակին նվիրված միջազգային լուսանկարչական մրցույթի լավագույն աշխատանքների ցուցադրությունը և հաղթողների պարգևատրման արարողությունը։
 
Միջոցառումը կազմակերպել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։
 
Հարգանքով՝ Բրյուսովյան գիտական կենտրոն