Էրազմուս + ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Լոդձի համալսարանում
07.12.2021

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լեհաստանի Լոդձի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԲՊՀ–ի բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար՝ 2021-2022 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

 Ծրագրի դիմումներն ընդունվում են ԲՊՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), annie.hovsepyan@gmail.com

Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար: Փաստաթղթերը ներկայացվում են ԱՆԳԼԵՐԵՆ: 

1. Անձնագրի պատճեն,
2. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. Ուղեկցող/մոտիվացիոն նամակ,
4. Երաշխավորագիր դասախոսի/գործատուի կողմից,
5. Օտար լեզվի իմացությունը հաստատող հավաստագիր կամ երաշխավորագիր դասախոսի կողմից,
6. Տեղեկանք բուհում ուսանելու մասին,
7. Նախորդ կիսամյակների գնահատականները /ՄՈԳ, մագիստրատուրայի ուսանողների պարագայում նաև բակալավրիատի դիպլոմի պատճենը: 

Առաջարկվող կրթական ծրագրերին և ոլորտներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://iso.uni.lodz.pl/erasmus/programmes/ 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2021 թ.: 

Հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ Կարիերայի կենտրոն (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1), հեռախոս՝ 060 830 111 (ներքին 291), էլ. հասցե annie.hovsepyan@gmail.com: